Առողջություն

Մաքրում ենք լյարդը, նիհարում ու նորացնում օրգանիզմի բջիջները

72 ժամ և մի քանի բաժակ։ Արդյունքը դժվար է չնկատել։

Մաքուր արյուն՝ մաքուր լյարդ։

Մարդկային օրգանիզմի գլխավոր օրգանը նախատեսված է 600 տարի աշխատելու համար, բայց մարդն այն շարքից հանում է կյանքի 60 տարում։ Սխալ սննդակարգը և ալկոհոլը քայքայում են լյարդը բջիջ առ բջիջ։

Մենք գիտենք, թե ինչպես կարելի է արագ մաքրել լյարդն ու օրգանիզմը կարգի բերել։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում դու քեզ ավելի նորացված կզգաս, կանհետանան մարսողության հետ կապված խնդիրները։ Սա նաև սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման լավ տարբերակ է։

Ինչպե՞ս մաքրել լյարդը տնային պայմաններում

Առաջարկում ենք պատրաստել չամիչից եփուկ, որը կակտիվացնի օրգանիզմում կենսաքիմիական գործընթացները ու լյարդն ու արյունը կմաքրի թույներից։ Ապշեցուցիչ մթերք է չամիչը։

Գնելիս ուշադրություն դարձրեք չամիչի գույնի վրա։ Պետք է ընտրել ավելի բնական, մուգ երանգներ ունեցող չամիչ։ Մաքուր, ոչ շատ պինդ ու ոչ այնքան փափուկ, ճիշտ ձև ունեցող չամիչներն այն են, ինչ ձեզ պետք են։

Եթե չամիչը փայլում է, հավանաբար այն մշակել են հատուկ լուծույթներով։ Սա պետք է նկատի ունենալ։

Չամիչի եփուկ

Հրաշագործ եփուկը պետք է պատրաստել դեռ երեկոյան։

Անհրաժեշտ բաղադրիչները՝

2 բաժակ ջուր,
150 գրամ չամիչ։
Պատրաստման եղանակը՝

Հանգամանորեն պետք է լվանալ չամիչը։ Ջուրը հասցնել եռման աստիճանի ու նրա մեջ լցնել լվացած չամիչը։ Եփել 20 րոպե։ Եփուկը պետք է թրմել ողջ գիշեր։ Առավոտյան պետք է քամել եփուկը ու մի փոքր տաքացնել։ Այժմ այն պատրաստ է օգտագործման համար։

Եփուկը պետք է խմել առավոտյան քաղցած փորին։ Եփված չամիչը խորհուրդ է տրվում ավելացնել վարսակի շիլայի մեջ։ Արդյունքում՝ կստացվի հիանալի օգտակար նախաճաշ։

Որպեսզի լյարդը մաքրելու գործընթացն առավել արդյունավետ լինի, արժե սննդակարգի մեջ ավելացնել լյարդը մաքրող մթերքներ՝ բազուկ, խնձոր, կաղամբ, սպանախ, սև սալորաչիր։

Օգտակար է սահմանափակել մսամթերքի ու կաթնամթերքի օգտագործումը։

Եթե չամիչի եփուկը խմես ամսական գոնե 4 անգամ, արդյունքն ակնհայտ կլինի։

Կարդացեք նաեվ

Սոճու և եղևնու կոների անհավանական բուժիչ հատկությունները, որոնց մասին հավանաբար չէիք լuել. դրանք ողջ տարին կապահովեն Ձեր և Ձեր ընտանիքի առողջությունը

Gayane Abovyan

Ավելորդ քաշից կարելի է ազատվել առանց որևէ դիետայի ու վարժությունների․ Ուղղակի պետք է քնելուց առաջ ուտել այս աղցանը․․․

Gayane Abovyan

Կանաչ խնձորը բարենպաստ ազդեցություն է թողնում ոսկրերի և ատամների վրա, բարելավում է տեսողությունը

Gayane Abovyan

Գիտականորեն ապացուցված է. սա ընդամենը 1 ամսում կմաքրի արյունը և կկարգավորի բոլոր ցուցանիշները

Gayane Abovyan

Այդքան օգտակար հատկանիշներ սոխի մեջ, բայց…

Gayane Abovyan

Մաքրում ենք լյարդը, նիհարում ու նորացնում օրգանիզմի բջիջները

Gayane Abovyan