Հասարակություն

«Ավելի լավ է՝ Փաշինյանը մնա, քան սրանք գան․ Ծառուկյանն ո՞ւր էր կռվի ժամանակ»․ քաղաքացի

«Վազգեն Մանուկյանի երեսը տեսնել չեմ ուզում, ոչ էլ հանդիպել եմ ուզում։ Մենք դրանց երեսը 30 տարի տեսել ենք՝ էլ ի՞նչ տեսնենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց արարատցի Կարապետ Անդրեյանը, որը երեկ եկել էր Արարատի մշակույթի տան դիմաց, որտեղ տեղի էր ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը համախոհների հետ։ «Հազիվ ենք պրծել դրանցից, մինչեւ կոկորդս կուշտ ենք։ Իրենք երկիրը քանդողներն են, հանդիպեմ՝ ի՞նչ ասեմ, ասեմ՝ եկեք նորից երկիրը քանդե՞ք»,-հարցադրում արեց մեր զրուցակիցը։ Իսկ թե ում երեսն է ուզում տեսնել, պարոն Անդրեյանը դժվարացավ ասել։ «Փաշինյանը հրաժարական տա, սրանք գա՞ն։ Չենք ուզում։ Ավելի լավ է՝ Փաշինյանը մնա, քան սրանք գան»,-շարունակեց Կարապետ Անդրյանը։ Նրա կարծիքով՝ պատերազմի արդյունքներում Փաշինյանը պատասխանատվություն ունի, սակայն դավաճաններ էլ են եղել․ «Եթե բանակին մեջքից չխփեին, դավաճանություն չանեին, այսպես չէր լինի։ Որ ճակատում դասալքություն, դավաճանություն չի եղել, թշնամին առաջխաղացում չի ունեցել։ Ծառուկյանին հարցրեք՝ իր ջոկատներն ինչո՞ւ չգնացին կռիվ։ Կամ սրանց հարցրեք՝ կռվի ժամանակ ո՞ւր էին։ Կռիվը պրծավ՝ դուրս եկան»։

Նյութի աղբյուրtema.am

Կարդացեք նաեվ

120 զոհ, 1 ԱԹՍ, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ․ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

Gayane Abovyan

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Gayane Abovyan

Արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, 751 հիվանդ առողջացել է

Gayane Abovyan

Հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում. ՊԲ

Gayane Abovyan

Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Բալասանյանը հանդիպել են

Gayane Abovyan

Պատերազմից հետո ավելի ոգեւորված ենք ծառայում. Քարվաճառի արծիվները ՀՀ պետական սահմանն են պաշտպանում

Gayane Abovyan