Հասարակություն

Փաշինյանը պետք է ներողություն խնդրի «Իսկանդերի» մասին ասվածի համար. Ալեքսանդր Շերին

ՌԴ Պետդումայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են արել ներողություն խնդրել ռուսական «Իսկանդեր»-ի որակի հետ կապված դժգոհության համար: ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինը Daily Storm-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է հանձնաժողով կազմեն, որը կգնահատի Փաշինյանի խոսքերի ճշմարտացիությունը:

Փաշինյանը հայտարարել էր ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում «Իսկանդեր» «չպայթած» համալիրների մասին: Շերինը կարծիք է հայտնել, որ Փաշինյանը, քննադատելով ռուսական զենքը, ցանկանում է տեղի ունեցածի արդյունքներում իր անմեղությունն ընդգծել: Նրա խոսքով` ՀՀ վարչապետը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի:

«Անխոս, Նիկոլ Փաշինյանը ուզում է գտնել կատարվածում մեղավորների: Բայց նման հայտարարություններից հետո անհապաղ պետք է ստեղծել երկկողմ հանձնաժողով, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Իրականում, դա կարող է շատ լուրջ հարված հասցնել մեր զենքի հեղինակությանը և ամբողջ երկրի հեղինակությանը: Եվ նման բառերի համար հարկավոր է պատասխանատվություն կրել, եթե դրանք չհաստատվեն», – ասել է նա:

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի կարծիքով՝ նախ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե Փաշինյանն ընդհանրապես կարդացե՞լ է «Իսկանդերի» տակտիկական և տեխնիկական բնութագրերը, և նա գիտի՞, թե այս հրթիռն ինչի համար է օգտագործվում:

Նյութի աղբյուրtema.am

Կարդացեք նաեվ

«Յաշմայի» համազգեստով Հովհաննես Ազոյանը անակնկալ էր անգամ ինձ համար․ Ռուբեն Մելիքյան

Gayane Abovyan

Ուշքի եկեք ժողովուրդ, Շուշին ծախածա եղել 30 տարի, դա արելա մեր Սեռժիկը, ում ճտոցների տակ տարիներ շարունակ պարել ենք… Աղջիկը քարը քարին չթողեց

Gayane Abovyan

ՈՒ՞Ր ԵՔ ՈՒԶՈՒՄ ՀԱՍՆԵՔ ԱՐԱ․ ամսի 21-ից հետո բռնվեք,էլ առաջվանը չի լինելու․ՈՒՇՔԻ ԵԿԵՔ,ԹԱՓ ՏՎԵՔ ԲՈԼՈՐԻՆ

Gayane Abovyan

Ադրբեջանցիներն ինձ տվել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը

Gayane Abovyan

Ադրբեջանը միգուցե պատրաստվում է երկարատև պատերազմի

Gayane Abovyan

2018-ին Նիկոլ Փաշինյանը շատերի համար փրկիչ էր, այսօր էլ շատերի համար ԳՇ պետն է փրկիչ

Gayane Abovyan