Շոու-բիզնես

Տեսանյութ․ Սևակ Խանաղյանը Սոսի Խանիկյանի ողբերգական մահվան մասին

Երգիչ Սեւակ Խանաղյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով իր «Արցախ» ստեղծագործության խոսքերի հեղինակ՝ Սոսի Խանիկյանի մահվանը։

«Իմ սիրելի ընկեր, շատ ցավոտ է գիտակցել, որ դու այլեւս մեզ հետ չես։ Ես քեզ կհիշեմ։ Հանգչիր խաղաղությամբ», — Սոսիի լուսանկարին կից գրել է Սեւակը։

Հիշեցնենք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում մարտի 1-ի երեկոյան գրանցված ողբերգական վրաերթի հետևանքով մահացել է 35-ամյա լրագրող, սցենարիստ, մի շարք հիթերի հեղինակ Սոսի Խանիկյանը։

Սոսին սովորել էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, աշխատել ու թղթակցել տարբեր լրատվամիջոցներում։ Տարիներ շարունակ Սոսին համագործակցում էր Հանրային հեռուստաընկերության հետ որպես հաղորդաշարերի, հեռուստաֆիլմերի սցենարիստ ու խմբագիր։

Նա Երևանին նվիրված «Քաղաքը» ֆիլմաշարի հեղինակն ու սցենարիստն էր, նաև 2019 թվականին նկարահանված «Վարդապետը» 4-մասանի վավերագրական ֆիլմի սցենարիստն ու խմբագիրը։ Ֆիլմը նվիրված էր Կոմիտաս վարդապետի 150-ամյակին ։

Սոսին նաև մի շարք երգերի խոսքերի հեղինակն է, այդ թվում` «Boom, boom» երգի, որով երգչուհի Էմմին ներկայացավ Եվրատեսիլում, նաև Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի խոսքերն էր հեղինակել նա։ Պատերազմի օրերին այս երգը դարձավ արցախյան պայքարի խորհրդանիշը, իսկ այս օրերին այն կարելի է լսել Բաղրամյան պողոտայում՝ Հայրենիքի փրկության շարժման բեմից։ Սոսիի ողբերգական մահվան օրը ևս Խանաղյանի երգը հնչում էր Բաղրամյանում։

Նյութի աղբյուրtema.am

Կարդացեք նաեվ

Երկար դադարից հետո Սիրուշոն վերսկսել է իր ճանապարհորդությունները (լուսանկարներ)

Gayane Abovyan

Կարծիք արտահայտելուց առաջ դուք պարտավոր եք իմանալ, որ․․․ Գայանե Ասլամազյանի կոշտ պատասխանը Ստյոպա Սաֆարյանի՝ իր մասին արված հայտարարությանը

Gayane Abovyan

Քրիստինե Եղոյանն ու քույրը շատ նման են իրար, կարծես նույն մարդը լինեն․ Այս լուսանկարը դիտելուց հետո կհամոզվեք

Gayane Abovyan

Արուս Տիգրանյանը ցույց է տվել ամուսնու հետ երեկոյան «տժժիկ» ժամանցը

Gayane Abovyan

Ինչպես է իր տոնական օրն անց կացրել Սիլվա Հակոբյանը դստեր հետ

Gayane Abovyan

Սիլվի Բարկովան իրեն լրիվ Բոլիվուդի աստղ է զգում

Gayane Abovyan