Շոու-բիզնես

Գոհար Ավետիսյանը 170 հազար դոլլար արժողությամբ ավտոմեքենա է նվիրել հայրիկին

Գոհար Ավոտիսյանի հայրն այս տարի նշել է հոբելյանը՝ 60-ամյակը, ինչի առիթով հայտնի դիմահարդարը հայրիկին թանկարժեք նվեր է մատուցել, որի մասին նա երազել է։

«Նա ամբողջ կյանքում աշխատել է՝ առանց ձեռքերը ծալելու, որպեսզի մենք ոչ մի բանի կարիք չունենանք։ Եվ միայն 40 տարեկանում է նա կարողացել իրեն թույլ տալ առաջին մեքենան»,- գրել է Գոհարը՝ նշելով, որ երբ մեծացել է, երազանք է ունեցել՝ ամբողջ աշխարհը ցույց տալ ծնողներին ու նրանց համար ավելի լավ կյանք ապահովել։ 2015թ․-ին Գոհարը հայրիկին 6 մլն ռուբլի արժեքով մեքենա է նվիրել, սակայն վեց տարվա ընթացքում այն հնացել է, սկսել հաճախ փչանալ։

«Ես գիտեի, որ նրան դուր է գալիս մի շատ լավ ու թանկ մոդել, բայց նա այդ մասին չի ասել, այլ պարզապես գնացել է սպասարկման կետ ու վերանոգորել իր մեքենան»,- նշել է Գոհարը։ Դիմահարդարը նվերը մատուցելու յուրօրինակ ձեւ է  ընտրել. նա փակել է հոր աչքերն ու տարել դեպի մեքենան. անակնկալը հուզել է նրան։

«Ես գիտեի, որ նա երազում է 25 մլն ռուբլի արժողությամբ մեքենայի մասին, որն իրեն երբեք թույլ չի տա։ Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է անենք ամեն ինչ՝ ավելի շատ գումար աշխատելու եւ ծնողների համար ավելի լավ կյանք ապահովելու համար։ Նրանք արժանի են դրան»,- տեսանյութում նշել է Գոհարը։

Նյութի աղբյուրtema.am

Կարդացեք նաեվ

Տեսանյութ. Հղփացած Սարոն ձեռք է առնում փող հավաքող մուրացկանին

Gayane Abovyan

Ինչո՞ւ է Գարիկ Սեփխանյանը մարզասրահում իրեն այսպես լկտի պահում

Gayane Abovyan

«Երջանիկ է նա, ով կարող է գեղեցկություն տեսնել սովորական բաներում». Սոֆյա Պողոսյանի ամառային կերպարը

Gayane Abovyan

«Այս ծնունդս՝ անկախ կորոնավիրուսից, երբեք չեմ մոռանա». Սոֆի Դեւոյանը` իր 71-րդ տարեդարձի, կորոնավիրուսը հաղթահարելու ու առանց պլաստիկ միջամտության` հմայքը պահպանելու մասին

Gayane Abovyan

Տեսանյութ․ Գարիկն ու Մարիաննան սպասում են իրենց երրորդ երեխային

Gayane Abovyan

Իննա Խոջամիրյանը չկարողացավ զսպել հուզմունքը, երբ Զիրոյանը նրան ռոմանտիկ անակնկալ մատուցեց

Gayane Abovyan