Հասարակություն

Բաց նամակ Նաիրա Զոհրաբյանին

Տիկին Նաիրա այսօր անսպասելի հոդված կարդացինք, որը գրված էր Ձեր կողմից ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին: Սա մեծ տարակուսանք առաջացրեց մեզ մոտ։ Նախ պետք է նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը շատ կիրթ մարդ է` կրթված ԽՍՀՄ ռազմական 3 բուհերում, այդ թվում նաև Ռուսաստանի գլխավոր շտաբի ակադեմիան ավարտած Սովետական բանակի սպա է։ Եթե նա հայտարարել է, թե Ադրբեջանն ում շունն է, որ մեզ հաղթի` բոլորս ենք այդ կարծիքին եղել, հիմա էլ ենք այդ կարծիքին։ Բայց չէ՞ որ բոլորս, այդ թվում նաև Դուք գիտեք, որ մեզ վրա հարձակվել են Թուրքիան և Ադրբեջանը, որոնց օժանդակել են Սիրիայի և Աղվանստանի ահաբեկչական խմբավորումները և Պակիստանը: Հարգելի տիկին Զոհրաբյան այդ ամենին նաև նպաստեց Հայաստանի ներքաղաքական խժդժուկները։ Մենք չենք կարծում, որ այս ամենի մասին Դուք չգիտեիք և մեզանից պետք է իմանաք։ Ուստի Վիրահայերի միասնություն ՀԿ իր տասնյակ հազարավոր անդամներով հանդերձ կոչ է անում Ձեզ `զերծ մնալ սադրիչ հայտարարություններից և հույս ունենք, որ Ձեզ կարգի կհրավիրի Ձեր իսկ կուսակցության ղեկավարը։

Կարդացեք նաեվ

Սիրված դերասանի ուժեղ խոսքը՝ մարտի դաշտից

Gayane Abovyan

Անձրևային եղանակը ևս մի քանի օր կշարունակվի

Gayane Abovyan

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը միայն մեկ քրեական գործով է մեղադրյալ

Gayane Abovyan

Զատիկը՝ առանց ձվի. խանութներում կամ ձու չկա, կամ շատ թանկ է

Gayane Abovyan

ՌԴ Արմավիր քաղաքում ադրբեջանցին դաժանորեն սպանել է ընկերուհուն և նրա իննամյա եղբորը

Gayane Abovyan

Ռոբի ու Սերժի կողմից ղեկավարվող 16+ ձեւաչափը կամաց-կամաց խաղից դուրս է հայտնվում…

Gayane Abovyan