Ժամանց

Կենդանակերպի 6 ամենամեծահոգի և առատաձեռն նշանները

Խոյ: Կարող է թվալ, թե Խոյերը չափազանց տարված են իրենցով՝ մյուսների մասին մտածելու համար, բայց… շրջապատի բարեկեցությունն առաջնահերթություն է Խոյերի համար, իսկ ոխերիմ թշնամու, մրցակցի կերպարի տակ բարի սիրտ է թաքնված: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են մեծամտանալ հաղթանակների և հաջողությունների հետևանքով, բայց երբեք չեն մերժի օգնել, եթե իսկապես կարող են:

Դիտեք նաև՝ 2021 թվականի հորոսկոպը

Խեցգետին: Եթե Խեցգետնին ցավ պատճառեք, չար կատակ խաղաք, նա վրեժխնդրությամբ կլցվի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դաժան են, ինչի արդյունքում վանում են մարդկանց, ում կարիքը չունեն: Միևնույն ժամանակ Խեցգետինները զգացմունքային են, զգայուն, հատկապես մտերիմների հանդեպ, ում շատ են սիրում և ամեն կերպ պաշտպանում: Խեցգետինները գիտեն, որ կպչուն մարդու տպավորություն են գործում, և փորձում են ավելի զուսպ պահվածք դրսևորել: Չեն կարող նույնիսկ մեկ օր ապրել՝ չօգնելով մարդկանց, ում գնահատում են:

Առյուծ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կերպարը շատ կարևոր է, նրանք հակված են մտածել, որ բավական ռիսկային է մարդկանց առաջ բացել սիրտն ու հոգին: Ցանկանում են, որ պաշտեն իրենց, աստվածացնեն, այդ պատճառով էլ վախենում են, որ ավելորդ զգացմունքները ցույց կտան իրենց խոցելի տեղերը, որոնք կարող են օգտագործվել իրենց դեմ: Առյուծներն ամենայն հավանականությամբ ձեզ կասեն, որ ողջունում են քննդատությունը, բայց իրականությունն այն է, որ ցանկացած բացասական բառ նրանց հասցեին բավական ցավոտ է: Արդյունքում՝ Առյուծները որոշում են ձևացնել, որ այդքան էլ բարեհոգի չեն:

Կույս: Կույսերին դուր է գալիս վերլուծող, քննադատական մտածողություն ունեցող մարդու տպավորություն թողնել, բայց այս դիմակի տակ նուրբ մարդ է թաքնված: Ամբողջ ուժով փորձում են թաքցնել զգացմունքները նույնիսկ իրենցից, ինչը ոչ միշտ է ստացվում: Որոշակի իրավիճակներում այդ զգացմունքներն արտահայտվում են, թեև Կույսերը փորձում են շարունակել կրել հանգստության, սառնության, օտարվածության դիմակը: Բավական նուրբ հոգի ունեն, բայց գերադասում են դա ցույց չտալ:

Այծեղջյուր: Եթե կարծում եք, թե Այծեղջյուրներն այնքան հաշվենկատ են և գործնական, որ անտարբեր են ամեն ինչի նկատմամբ, բացի աշխատանքից, սխալվում եք: Իրականում նրանք ջերմ են, ուրախ, կարեկցող: Պարզապես փորձում են թաքցնել դա՝ հիմնականում վախենալով թույլ և խոցելի երևալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վախենում են անբարենպաստ հետևանքներից, որոնք կարող են վրա հասնել, եթե շրջապատին թույլ տան իմանալ՝ որքան զգացմունքային են: Գերադասում են թաքցնել իրենց իրական կերպարը:

Ձկներ: Երբեմն Ձկները համակրանք չեն առաջացնում, քանի որ հայտնվում են ծայրահեղությունների մեջ կամ ամփոփվում իրենց մեջ՝ արհարմարհելով բոլորին: Անկանխատեսելի են, կարող են մարդկանց զարմացնել վատ քայլերով: Քչերն են հասկանում՝ որքան նուրբ են Ձկներն իրականում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարեկցող են, և եթե որևէ բան անհանգստացնում է ձեզ, ցավ պատճառում, կանեն հնարավոր ամեն բան՝ աջակցելու համար:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Ընտրեք լուսինը և իմացեք, արդյոք Ձեր ծրագրերն իրականություն կդառնան

Gayane Abovyan

Թեստ․ Ընտրեք այն թիթեռը, որը ձեզ դուր է գալիս և իմացեք ձեր հոգու գաղտնիքները

Gayane Abovyan

Ինչպես եք բռնում բաժակը. Այն շատ բան կպատմի Ձեր ԵՍ-ի մասին

Gayane Abovyan

Ընտրեք հրեշտակի թևը, և տեսեք թե ով է ձեր պահապան հրեշտակը

Gayane Abovyan

Հորոսկոպի երկու նշան, ովքեր հունիսի կեսին երջանիկ կլինեն սիրո և կարիերայի մեջ

Gayane Abovyan

Ընտրեք պատկերներից մեկը և իմացեք Ձեր բնավորության ուժեղ և թույլ կողմերը

Gayane Abovyan