Առողջություն

Երեք oրում մաքրում ենք oրգանիզմը ապnւրներով․ կերեք, որքան կկամենաք, միևնույնն է, կնիհարեք

Ժամանակ առ ժամանակա պետք է մաքրել օրգանիզմը, որպեսզի այն լավ աշխատի։ Դրա համար կարող եք օգտվել եռօրյա սննդակարգից, որի ընթացքում կարող եք ուտել որքան կկամենաք, բայց միայն ապուր, որը կհանի տոքսինները ձեր օրգանիզմից և կսնի այն oգտակար նյութերով։

Ահա ապուրային եռօրյա սննդակարգի առավելությունները․

Լիմֆատիկ համակարգի, թոքերի, աղիների, երիկամների, լյարդի աշխատանքի բարելավում։

Կարգավորվում է մարսողությունը, ամրանում է իմունիտետը։

Բջջանյութը բարձրացնում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը։

Ուժի և էներգիայի հոսք եք զգում, բացի այդ մի քանի կիլոգրամ նիհարում եք։

Այս սննդակարգը կարելի է 1-3 օր, կրկնել միայն մեկ ամիս անց։ Օրական պետք է ուտել 5-6 աման ապուր։

Բացի բանջարեղենից կարող եք ավելացնել ձեր սիրելի համեմունքներն ու կանաչիները։

Ընթացքում շատ ջուր խմեք, որպեսզի տոքսինները հանեք օրգանիզմից։

Ապուրը պատրաստեք սննդակարգը սկսելուց մեկ օր առաջ։

Այս ընթացքում ապուրից բացի ոչինչ չի կարելի ուտել, իսկ ապուրը կարող եք ուտել որքան կամենաք։

Ահա ապուրների երեք լավագույն բաղադրատոմսերը, որոնք նպաստում են օրգանիզմը մաքրելուն։

1. Բրոկոլիով ապուր Կաթսայի մեջ մի քիչ բուսայուղ տաքացրեք, լցրեք բրոկոլին, նեխուրը և սոխը։ Տապակեք բանջարեղենները 5 րոպե, այնուհետև բանջարեղենային արգանակ լցրեք վրան։ Եփե ապուրը մինչև բանջարեղենը պատրաստ կլինի։ Աղ և պղպեղ արեք, ավելացրեք ձեր սիրելի համեմունքները։ Կարող եք բլենդերով հարել և կրեմ ապուրի վերածել։

2. Գազարով և կոճապղպեղով ապուր Կաթսայի մեջ բանջարեղենային արգանակ լցրեք, ավելացրեք կտրատած գազարը, կոճապղպեղը, սխտորը։ Եռացրեք և թողեք ցածր կրակի վրա շոգեխաշվի։ Սոխառած պատրաստեք քիչ ձեթnվ, ավելացրեք մնացած բանջարեղենին, թողեք կրակի վրա ևս 10 րոպե։ Աղ և պղպեղ արեք, ավելացրեք uիրելի համեմունքները և բլենդերով հարեք։

3. Ոսպով ապուր Կաթսայի մեջ մի քիչ բուսայուղ տաքացրեք, ավելացրեք կարտոֆիլ, խնձոր, գազար, սոխ և տապակեք ցածր կրակի վրա 10 րոպե։ Այնուհետև վրան արգանակ լցրեք, ավելացրեք ոսպը, կոճապղպեղը, քիմիոնը, աղացած քաղցր և կծու պղպեղը։ Ապուրը եփեք 30 րոպե։ Վերջում կարող եք բլենդերով հարել։

Նյութի աղբյուրtema.am

Կարդացեք նաեվ

Սխտորով և մեղրով պատրաստվող քսուք, որի միջոցով կազատվեք մաշկային մի շարք խնդիրներից։ Այս մասին լռում են մաշկաբանները

Gayane Abovyan

Բժիշկը նշել է առավոտյան բերանի տհաճ հոտից խուսափելու ընդամենը մեկ պարզ միջոց

Gayane Abovyan

Գազարի օգտակար և բուժիչ հատկությունները

Gayane Abovyan

Ինչպես սնվել երեկոյան և նիհարել

Gayane Abovyan

Դժվար է, ոչ, հնարավոր չէ թվարկել այս հրաշալի սերմերի բոլոր օգտակար հատկությունները

Gayane Abovyan

Անգամ պատկերացնել չեք կարող, թե մեղրն ու սոդան միասին ինչ հրաշքներ են գործում. այս խառնուրդն անգամ պայքարում է քաղցկեղի դեմ

Gayane Abovyan