Խոհանոց

Կարտոֆիլային շատ համեղ ուտեստ՝ ընդամենը 5 րոպեում

Բաղադրիչներ

1. Վաղահաս կարտոֆիլ – 3 հատ
2. Հալվող պանիր
3. Ձու – 2 հատ
4. Կաթ – 1 բաժակից մի փոքր քիչ
5. Կանաչ ոլոռ
6. Կանաչի
7. Սխտոր
8. Համեմունքներ

Պատրաստման եղանակը

1. Քերել մաքրած կարտոֆիլը, թասի մեջ ձուն հարել կաթի հետ: Ավելացնել համեմունք:

2. Քերած կարտոֆիլը հաստ շերտով տարածել տաք տապակի մեջ, վրան բուսայուղ ցողել և վրան լցնել ձվակաթնային զանգվածը:

3. Վրայից ավելացնել շերտատած հալվող պանիրը և ծածկել կափարիչով:

4. Պատրաստել ցածր կրակի վրա մոտ 7 րոպե, հետո վերցնել կափարիչը, կտրատել և դնել ափսեների մեջ:

5. Վրան լցնել մանրացրած կանաչի և կանաչ ոլոռ:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Խառը թթու․ Ցույց կտամ ՝ ինչպե՞ս ճիշտ թթու դնել

Gayane Abovyan

Համեղ ու հյութալի չեբուրեկիների բաղադրատոմս, շատ համեղ են ստացվում

Gayane Abovyan

Շեֆ խոհարարը պատրաստում է խոզի մսով ռուլետ – Արարատյան խոհանոց Սեդրակ Մամուլյանի հետ

Gayane Abovyan

Փաստորեն ամբողջ կյանքում հավկիթը սխալ եմ եփել..Ահա,թէ որն է իրական տարբերակը

Gayane Abovyan

Հենց այսպես է պետք պատրաստել ցանկացած տեսակի միսը․ ավելացրեք գաղտնի բաղադրիչը փափկության համար

Gayane Abovyan

Հաշված րոպեներ,և անչափ համեղ նախաճաշը մեր սեղանին է..Երեխաներին ճանապարհում ենք դպրոց միայն այս հրաշալի ուտեստը համտեսելուց հետո

Gayane Abovyan