Հասարակություն

Ինչպես և կանխատեսվել էր մարտի 11-12-ին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

🌨 Ինչպես և կանխատեսվել էր մարտի 11-12-ին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ: Բացառություն են կազմել Արարատյան դաշտի ցածրադիր հատվածները, որտեղ տեղումները եղել են ձնախառն անձրևի և թաց ձյան տեսքով։Ամենաառատ տեղումները գրանցվել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ առանձին հատվածներում 24 ժամում դիտվել է ամսական նորմի չափ տեղում։

❄️ Ձյան ծածկի առավելագույն ավելացումը 24 ժամում գրանցվել է Սիսիանի և Գորիսի հատվածներում՝ 30-35սմ, Ջերմուկում՝ 35սմ, Որոտանի լեռնանցքում՝ 30սմ։Սիսիանի և Կապանի հատվածում ձյան տեղումներն ուղեկցվել են ուժեղ ամպրոպներով, որը հազվադեպ երևույթ է։

 Այսօր ցերեկը ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի մինչև կեսօր: Շրջանների զգալի մասում կշարունակվեն ձյան տեղումները, Վայոց Ձորում և Սյունիքում ձյունը կլինի ինտենսիվ։Երեկոյան ժամերին ցիկլոնային դաշտը դուրս կգա Հայաստանի տարածքից և տեղումները կդադարեն։

Կարդացեք նաեվ

Վալերի Օսիպյանի պատասխանը՝ Վովա Գասպարյանին

Gayane Abovyan

Ցավալին այն է, որ մենք միմյանց նկատմամբ շարունակում ենք թշնամությամբ շնչել․ Տիգրան Աբրահամյան

Gayane Abovyan

Հայաստանում կորոնավիրուսից 41 ու 42-ամյա կանայք են մահացել

Gayane Abovyan

ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայող գեղեցկուհիների հմայքը

Gayane Abovyan

Պարո՛ն Փաշինյան, ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները․Աբրահամյան

Gayane Abovyan

Արցախ տանող Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Վարդենիսում տեղում է ձնախառն անձրև

Gayane Abovyan