Առողջություն

Իսկ Դուք գիտեք որ գազավորված ըմպելիքները զգալիորեն մեծացնում են վաղաժամ մահվան հավանականությունը

Նյու Յորքի Բուֆֆալոյի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կրծքի քաղցկեղով հիվանդները, որոնք պարբերաբար շաքար պարունակող ըմպելիքներ են խմում, վտանգում են իրենց կյանքը։ Ընդ որում՝ բարձրանում է մահվան հավանականությունը ցանկացած պատճառի, այդ թվում նաև քաղցկեղի հետևանքով։

Դիտեք նաև՝

Հետազոտության արդյունքները գիտնականները ներկայացրել են Cancer Epidemiology, Biomarkers & Prevention պարբերականում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ի տարբերություն այն կանանց, որոնք երբեք չեն խմում գազավորված ըմպելիքներ կամ հազվադեպ են խմում, այն կանայք, որոնք հաճախ են նման ըմպելիքներ օգտագործում (շաբաթական հինգ բաժին կամ ավելի), զգալիորեն վտանգում են իրենց կյանքը։

Այս ըմպելիքների ընդունման հետևանքով կանանց մոտ վաղաժամ մահվան հավանականությունը ցանկացած խնդրի պատճառով բարձրանում է 62 տոկոսով, իսկ կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով՝ 85 տոկոսով։

Գիտնականները գնահատել են շաքար պարունակող գազավորված ըմպելիքների և տարբեր այլ խնդիրների ու կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով մահացության մակարդակի միջև փոխադարձ կապը։ Հետազոտությանը մասնակցել է 35-79 տարեկան 927 կին, որոնց մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Գիտնականները նրանց առողջական վիճակին հետևել են շուրջ 19 տարի։

Հետազոտության շրջանակներում իրականացվել են հարցումներ, որոնց ընթացքում կանայք պատասխանել են սննդի ու ըմպելիքների ընդունման հաճախականության վերաբերյալ հարցերին։ Ընդ որում՝ հարցումներն անցկացվել են կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումից 12-24 ամիս առաջ։

Կարդացեք նաեվ

Ինչպես բուժել ԱՂԵՐԻ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ Ժողովրդական բժիշկ

Gayane Abovyan

Բժիշկներն ապշած են. այն ազդում է դեղորայքից լավ՝ վերականգնելով ծնկներն ու հոդերը

Gayane Abovyan

Բժիշկները խորհուրդ չեն տալիս խմել սառը ջուր․ ահա թե ինչու

Gayane Abovyan

Ընդամենը մի կիվի կերեք և տեսեք, թե ինչ կկատարվի ձեր օրգանիզմի հետ

Gayane Abovyan

Ռուս բժիշկը ներկայացնում է մի միջnց, nրը բուժում է տեսողության հետ կшպված բnլnր խնդիրները

Gayane Abovyan

Ո՞րն է սրտի համար ավելի վտանգավոր՝ ծխե՞լը, թե՞ ալկոհոլը

Gayane Abovyan