Հասարակություն

Փաշինյանը խաղում է «վա բանկ», նա ոչնչանալու է քաղաքականությունից. Արա Սաղաթելյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը խաղում են «վա բանկ», նրանք չունեն քաղաքական պատասխանատվություն, որպեսզի տեղի ունեցած իրադարձություններից հետո հրաժարական տային, ինչի արդյունքում նրանք ընդմիշտ հեռանալու են քաղաքականությունից։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է խորհրդարանի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ով գրեթե երկու շաբաթ ազատազրկվել էր հայտնի ֆեյք «Գագիկ Սողոմոնյանի գործով» և ազատ է արձակվել Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ 

«Աշխարհում մենք այլևս ընկալելի չենք դառնում, կամաց-կամաց վերածվում ենք պապուասների։ Մենք կանք, բայց մեր նկատմամբ վերաբերմունքը գնալով գլորվում է անդունդը՝ հատկապես հաշվի առնելով ստվերային արդարադատության այն դրսևորումները, որոնք կան իշխանության մոտ», – ասել է նա՝ ի նկատի ունենալով վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի կողմից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի քրեական գործերի միջամտությունը, որոնց մասին մամուլը փաստեր հրապարակեց։ 

Արա Սաղաթելյանը նաև հայտնել է, որ ինքը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի թիմից է, ով մի քանի անգամ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալու անհնարինության մասին։

«Մեր թիմը վերլուծում է, ունի տեղեկություններ, որ Փաշինյանը կկեղծի ընտրությունները», – հավելել է նա՝ նկատելով, սակայն, որ ընդդիմության մեջ այս առումով կարծիքները տարբեր են։ 

«Ընդդիմությանը միավորում է Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգը։ Մնացյալ հարցերով կա ժողովրդավարություն», – ասել է Սաղաթելյանը։ 

Արա Սաղաթելյանը նաև անդրադարձել է իր քրեական գործին, տանը, աշխատասենյակում տեղի ունեցած խուզարկություններին։ 

Կարդացեք նաեվ

Շուռնուխ գյուղը ամենայն հավանականությամբ կմնա Հայաստանի վերահսկողության տակ․ գյուղապետ

Gayane Abovyan

Շարմնազանովի Ապտակը Էրդողանին ցնցել է ողջ համացանցը․ Սենսացիա

Gayane Abovyan

Ամերիկայի ուղիղ և ցնցող հարվածը հայ ազգի թշնամիներին․ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱԹՈՒՂԹ

Gayane Abovyan

Արծրուն Հովհաննիսյանի և զինհաշմանդամություն ունեցող Արկադի Անդրեասյանի ասուլիսը. ՈւՂԻՂ

Gayane Abovyan

Տղամարդուն ծեծել էին, կրակել նրա ուղղությամբ ու վնասել ավտոմեքենան․ հանգամանքները պարզվում են

Gayane Abovyan

3 տարի է փնտրում են ոչինչ չեն գտոնւմ ինձ վրա,սուտ է. Սաշիկ Սարգսյանը` «50/50»–ի մասին

Gayane Abovyan