Ժամանց

Մարտի 15-21-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Մարտի 15-17-ին անձնական գաղափարներն ու ցանկություններն իրագործելու հնարավորություններ կստեղծվեն: Ընկերների, կազմակերպությունների հետ կապված գործունեության ընդլայնում է սպասվում: Կրթությանը, քաղաքականությանը առնչվող մարդկանց հետ ընկերություն կհաստատեք: Առաջարկներ կստանաք:

Դիտեք նաև՝

18-19-ին շրջապատողների կողմից բարյացակամ վերաբերմունքը, լավ հոտառությունը կօգնեն բարելավել գործերի վիճակը: 20-21-ին շփվող կլինեք: Հնարավոր են ընտանեկան գործերով կարճատև ուղևորություններ: Զրույցների ժամանակ հուզական կլինեք:

Ցուլ

Մարտի 15-17-ին՝ մեծ փառասիրություն, գովեստների կարիք կունենաք: Հնարավոր են մասնագիտական ձեռքբերումներ: Ղեկավարության կողմից կարժանանաք բարյացակամ վերաբերմունքի: Կմասնակցեք կոլեկտիվ և հասարակական գործերի:

18-19-ին հասարակական գործերին մասնակցելիս հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք: Հաճելի միջոցառումներ են սպասվում ընկերների մասնակցությամբ: 20-21-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային հարցերը լուծելիս: Հետաքրքրություն առևտրի և բիզնեսի հանդեպ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:

Երկվորյակ

Մարտի 15-17-ին կմեծանա հետաքրքրությունը արտերկրի, արտասահմանի հետ կապված ամեն ինչի, ինչպեսև նոր գիտելիքներ ստանալու հանդեպ: Բարոյականության, էթիկայի բարձր զգացում, դրանց հետևելու ձգտում: Գործերը բարելավելու, դրանք ընդլայնելու հնարավորություններ կստեղծվեն:

18-19-ին՝ ղեկավարությանը, ձեզ պետք եկած մարդկանց ձեր օգտին տրամադրելու կարողություն, կստիպեք նրանց լսել ձեր կարծիքը: 20-21-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Հարազատներին ու մտերիմներին ուրախություն կպարգևեք: Ուզածին հասնելու հնարավորություն կստեղծվի:

Խեցգետին

Մարտի 15-17-ին ինտուիցիան կօգնի բիզնեսում ու բարդ իրավիճակներում: Հնարավոր են հաջողություններ համատեղ բիզնեսում և համատեղ գումարն օգտագործելիս:

18-19-ին՝ գործերն առաջ մղելու համար նոր գաղափարների, աջակցության փնտրտուք: Արտասահմանցիների հետ գործերի կամ ուղևորությունների ծրագրում: Հանդիպումներ կարևոր անձանց հետ: 20-21-ին տան հետ կապված անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում: Շատ զգայուն կլինեք:

Առյուծ

Մարտի 15-17-ին բարություն ու հոգատարություն կդրսևորեք ուրիշների հանդեպ կամ էլ հակառակը՝ շրջապատողները բարյացակամ կլինեն ձեր հանդեպ: Ներդաշնակություն բոլոր տեսակի հարաբերություններում: Հաջողություններ հասարակական գործերում, հեղինակության աճ: Արտաքին բարենպաստ պայմաններ:

18-19-ին գործերի եղած կարգը փոխելու ձգտում: Ակտիվություն ռոմանտիկ հարաբերություններում, բարձր զգայունակություն ու կասկածամտություն: 20-21-ին՝ ազատությունը պաշտպանելու ձգտում: Ձգտում դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:

Կույս

Մարտի 15-17-ին՝ լավ հնարավորություններ աշխատանքի մեջ, աշխատավայրում պայմանների բարելավում: Հնարավոր է որակավորումը բարձրացնելու նպատակով ուղևորություններ կատարեք կամ որոշեք հատուկ կրթություն ստանալ: Հնարավոր է բուժվեք ինչ-որ հիվանդությունից:

18-19-ին՝ ֆինանսական շահ համագործակցությունից: Ակտիվություն ռոմանտիկ հարաբերություններում: 20-21-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին կամ աշխատանք ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրագործելու ձգտում:

Կշեռք

Մարտի 15-17-ին՝ անձնական ծրագրերի իրագործում: Հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու հրավեր կստանաք: Մեծ հնարավորություններ կստեղծվեն ռոմանտիկ հարաբերություններում: Երեխաներին կօգնեք նրանց համար կարևոր գործերում: Հաջող հասարակական գործունեություն:

18-19-ին շահույթ կստանաք կամ աշխատանքից լավ արդյունքներ կլինեն: Կկարողանաք ինքներդ ձեզ լավ ներկայացնել, հրաշալի տեսք կունենաք: Շփման մեջ ինքնավստահ կլինեք: 20-21-ին՝ բարձր սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և նրանցից աջակցություն ստանալու կարողություն: Լուրեր հեռվից:

Կարիճ

Մարտի 15-17-ին ընտանեկան գործերում կհետևեք ավանդույթներին, ինչի շնորհիվ հարաբերություններում ներդաշնակություն կլինի, տանը հանգստության ու փոխադարձ հոգատարության մթնոլորտ կիշխի: Հետաքրքիր միջոցառումներ տանը: Լավ փոփոխություններ ընտանիքում:

18-19-ին հասարակության մեջ, կոլեկտիվում բարձր դիրքի հասնելու հնարավորություն: Ռոմանտիկ հնարավորությունների ընդլայնում: Հետաքրքիր միջոցառումների կմասնակցեք: 20-21-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին և ընտանիքի բյուջեին:

Աղեղնավոր

Մարտի 15-17-ին՝ լավ կռահողականություն, ունակությունների աճ: Շատ գաղափարներ կունենաք: Ուրախություն հարազատների հետ շփումներից: Կստանաք անհրաժեշտ տեղեկատվությունը: Հետաքրքրություն հասարակական գործերի հանդեպ:

18-19-ին՝ ակտիվություն և նախաձեռնողականություն տնային գործերում: Տանը իրավիճակի բարելավում, ներդաշնակ հարաբերություններ ընտանիքում: Տանը լավ միջոցառումներ կկազմակերպվեն: 20-21-ին շփվող կլինեք, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:

Այծեղջյուր

Մարտի 15-17-ին՝ լավատեսական հայացք բիզնեսին առնչվող գործերին: Ֆինանսական գործերի բարելավում: Հարկերի, վարկերի հետ կապված գործերի լավ ընթացք: Հաջող ձեռքբերումներ:

18-19-ին շահավետ կապեր կհաստատեք: Ուղևորություններ ֆինանսական և բիզնեսի հետ կապված գործերով: Հաճելի ծանոթություններ ճանապարհին: 20-21-ին՝ ակտիվ աշխատանք տանը, կարգուկանոն կհաստատեք գործերում: Օգնություն հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր վերաբերմունք սեփական առողջությանը:

Ջրհոս

Մարտի 15-17-ին՝ մեծ ինքնավստահություն: Հետաքրքրություն բարոյական և հոգևոր արժեքների հանդեպ, դրանց հետևելու ձգտում: Անձնական գործերն առաջ մղելու համար նոր գիտելիքներ կստանաք: Կարևոր, ձեզ համար պիտանի մարդկանց հետ շփվելու հնարավորություն կընձեռվի:

18-19-ին անձնական նախաձեռնության շնորհիվ շահույթ կլինի բիզնեսից: Համագործակցության լավ արդյունքներ: Հաջող ձեռքբերումներ: 20-21-ին՝ ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Միասին լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:

Ձկներ

Մարտի 15-17-ին՝ ինտուիցիայի աճ, լավ կհասկանաք ուրիշների վարքի մոտիվները: Կարիքավորներին օգնելու ցանկություն: Հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ չէիք սպասում: Հանգստանալու, ձեզանով զբաղվելու, հին գործերը կարգի բերելու հնարավորություն կլինի:

18-19-ին զբաղված կլինեք հասարակական կամ ռոմանտիկ գործերով: Համագործակցության ուժեղ ցանկություն: Կստիպեք ձեզ վրա ուշադրություն դարձնել: 20-21-ին՝ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ տանը:

Նյութի աղբյուր4rd.am

Կարդացեք նաեվ

Կենդանակերպի ամենից-ամենա նշանը. ինչո՞վ եք Դուք ավելի լավն ուրիշներից

Gayane Abovyan

Ընտրեք զարդը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս, և իմացեք՝ ինչպիսի կին եք

Gayane Abovyan

Աստղագուշակ․ նոյեմբերի 5

Gayane Abovyan

Թեստ. Ընտրեք այն շուրթերի ձևը, որ նման է ձերին և իմացեք, թե ինչպիսի կին եք

Gayane Abovyan

2021 թվականը կենդանակերպի այս նշաններին խելակորույս հաջողություններ է խոստանում․․․

Gayane Abovyan

Հորոսկոպի այս նշանի կյանքում սպիտակ շերտ կսկսի

Gayane Abovyan