Խոհանոց

Քաղցր ու համեղ. Բրնձի և ցորենի ալյուրից կեքսեր

Այս պորտուգալական կեքսերը «երբ պետք է արագ ու համեղ» շարքից են: Բրնձի ալյուրը խմորին թեթևություն է հաղորդում՝ չնայած օգտագործվող կարագի մեծ քանակին:

Բաղադրիչները
10-12 հատի համար

  • 100 գ բրնձի ալյուր
  • 100 գ ցորենի ալյուր
  • 200 գ շաքարավազ
  • 200 գ կարագ և մի փոքր էլ տապակին քսելու համար
  • 5 ձու
  • 1 կիտրոն
  • 1 ճ.գ. վանիլային շաքարավազ
  • 1 թ.գ. փխրեցուցիչ
  • մի փոքր աղ

Պատրաստման եղանակը

  1. Կարագը փափկացրեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Ձվերի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացրեք: Կարագը սովորական և վանիլային շաքարավազի հետ հարիչով հարեք մինչև փքուն զանգված ստանալը:
  2. Դեղնուցները հատիկ-հատիկ ավելացրեք՝ շարունակելով հարելը: Ալյուրի երկու տեսակներն ու փխրեցուցիչը խառնեք իրար: Կիտրոնի կեղևը մանր քերիչով քերեք, ապա ալյուրն ու կիտրոնի կեղևն ավելացրեք կարագի մեջ: Խառնեք մինչև միատարր զանգված ստանալը:
  3. Սպիտակուցը մի փոքր աղի հետ հարեք մինչև փրփրի և ավելացրեք խմորի մեջ՝ փայտե գդալով ներքևից վերև խառնելով:
  4. Կեքսերի համար նախատեսված կաղապարները պատեք կարագով և դրանց մեջ 2/3-ի չափով լցրեք ստացված խմորը:
  5. Կեքսերը 25 րոպե թխեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  6. Մատուցելուց առաջ ցանցի վրա լրիվ հովացրեք:

Խորհուրդ: Կիտրոնի փոխարեն կարող եք նարնջի կեղև ավելացնել, իսկ վանիլային շաքարավազը փոխարինել դարչինով: 

Նյութի աղբյուր4rd.am

Կարդացեք նաեվ

Հետաքրքիր նախաճաշ պատրաստեցի 5 րոպեում

Gayane Abovyan

Եթե դուք միսը սառեցնում եք, լսեք սա. շատերն են թույլ տալիս այս սխալը (VIDEO)

Gayane Abovyan

Ինչպես շատ հեշտ ու արագ կեղևազրկել ձուն

Gayane Abovyan

Ինչպես պահել մրգերը` ձմռանը վայելելու համար

Gayane Abovyan

Կեքս “բաժակով”

Gayane Abovyan

Հյութալի կոտլետների գաղտնիքը

Gayane Abovyan