Հասարակություն

Օնիկ Գասպարյանի հայտնի պատմության մեկնարկից հետո սպասում էի, որ հերթը կհասնի Թաթոյանին

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ինչպես գիտեք մի քանի օր կրկին Արցախում էի մի շարք կարևոր ծրագրերով, որոնցից մեծ մասի մասին հանրային չեմ կարող գրել՝ ելնելով անվտանգությունից և հետագայում մի քանի անձանց քաղաքական ինքնահաստատումից զերծ մնալու համար, բայց նշեմ, որ սոցիալական և առողջապահական ու կրթական հարցերով կրկին սկսել ենք մեկնարկել կիսատ թողած գործերը և մի շարք այլ կարևոր նախաձեռնություն ենք անում, որոնց արդյունքները հետագայում կհրապարակեմ:

Արցախում կապի` ոչ այնքան բարվոք լինելու պատճառով շատ հարցերից զերծ եմ մնացել, սակայն ծանոթացա ՄԻՊ-ի հանդեպ կառավարության քայլերին և չզարմացա, քանի որ սպասում էի: Չի կարող չհետապնդվել աշխատող և արագ արձագանքող մարդը:

Օնիկ Գասպարյանի հայտնի պատմության մեկնարկից հետո սպասում էի, որ հերթը կհասնի Թաթոյանին, հոտառությունս չդավաճանեց և շատ արագ անցում եղավ, բայց բոլորս ենք տեսել ՄԻՊ -ի աշխատանքը և բոլորս պարտավոր ենք պաշտպանելու հետապնդումից ,որպեսզի արդարությանը վերականգնվի:

Հետևողական եմ լինելու գործընթացին և ամեն քայլ կատարելու եմ, որ վերջին կայացած կառույցի դուռն էլ չփակեն: Սպայի պատիվը գետնով տվողը , չի կարող հարգել մարդու աշխատանքը»:

Կարդացեք նաեվ

Երկնային պատիժներ կլինեն 2021-ին․ Ի՞նչ կտա ցուլի տարին հայերին․ Ո՞ր հիվանդները պետք է զգուշանան.Լյուսյա Հակոբյան

Gayane Abovyan

ՍԵՆՍԱՑԻՈՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ Պատերազմ՝ վատթարագույն ելքով․․․

Gayane Abovyan

ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում

Gayane Abovyan

COVID-19-ից ապաքինվածների մոտ լսողության խնդիրներ են առաջանում

Gayane Abovyan

ԱՄՆ-ում տղամարդը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով․ այս անգամ ախտանշաններն այլ են

Gayane Abovyan

Ինչպիսին է այսօր «Կարգին հաղորդման» ամենակրտսեր դերասանը

Gayane Abovyan