Խոհանոց

Վրացական շատ համեղ «Չաշաշուլի»՝ հորթի մսով

Բաղադրիչներ

1. Կարագ – 100 գ
2. Բուսայուղ – 50 գ
3. Սոխ – 250 գ
4. Սխտոր – 10 գ
5. Հորթի միս – 500 գ
6. Բուլղարական պղպեղ – 50 գ
7. Սպիտակ չոր գինի – 50 մլ
8. Տոմատի մածուկ – 50 գ
9. Լոլիկ – 500 գ
10. Համեմ – 50 գ
11. Աղ – 1 պտղունց
12. Կծու կարմիր աղացած պղպեղ – 2 պտղունց

Դիտեք նաև՝

Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ լցնել բուսայուղը և շոգեխաշել սոխը, բուլղարական պղպեղը (մանր կտրատված) և սխտորի կեսը: Ավելացնել կարագը և ցածր կրակի վրա շոգեխաշել 10 րոպե:

2. Ավելացնել խորանարդաձև կտրատված միսը և շոգեխաշել 30 րոպե, քանի դեռ չի առաջացել հորթի մսի հյութը:

3. Ավելացնել տոմատի մածուկը և շոգեխաշել ևս 15 րոպե:

4. Անընդհատ խառնելով՝ ավելացնել գինին և շոգեխաշել ևս 15 րոպե:

5. Կեղևազրկել լոլիկները և մանր կտրատել, հետո ավելացնել և շոգեխաշել ևս 5 րոպե:

6. Ավելացնել համեմունքները և կծու աղացած կարմիր պղպեղը:

Կարդացեք նաեվ

Արդեն 10 տարի է, ինչ սմբուկը այս եղանակով եմ պահպանում ձմռան համար

Gayane Abovyan

ԿԱՐՏՈՖԻԼՈՎ​ և ՀԱՎԻ ԿՐԾՔԱՄՍՈՎ ՋԵՌԵՓՈՒԿ

Gayane Abovyan

Աղցան լոլիկով և սխտորով

Gayane Abovyan

Սառը թեյ կիտրոնով

Gayane Abovyan

Փռեփ – Մսով Սմբուկով Ուտեստ

Gayane Abovyan

Ինչպե՞ս լավ ձմերուկ ընտրել

Gayane Abovyan