Շոու-բիզնես

Աստղերը՝ «Գրեմմի 2021»-ի կարմիր գորգին. լուսանկարներ

iPress.amԼոս Անջելեսի Staples Center դահլիճում կայացել է արևմտյան երգարվեստի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվել է 63-րդ անգամ։ Միջոցառումն ամեն տարի իր հարկի տակ է հավաքում բազում երգիչների, երաժիշտների և սիրված աստղերի, գրում է Daily Mail-ը։

Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակաբաշխությանը համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները մեծ անհամբերությամբ են սպասում, ուստի՝ նման միջոցառմանը ներկայանալուն պատրաստվում են առավել մանրակրկտորեն: 


Այս տարի միջոցառումն անցկացել է սոցիալական հեռավորության պահպանմամբ, աստղերը կարմիր գորգի վրա են հայտնվել առանձին-առանձին։

Իրենց վառ կերպարներով այս տարի կարմիր գորգին փայլել են երգչուհիներ Թեյլոր Սվիֆթը, Megan Thee Stallion-ը, Դուա Լիպան, Լիզոն և այլք։

Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որի Folklore ալբոմը հաղթող է ճանաչվել «Լավագույն ալբոմ» անվանակարգում, կարմիր գորգին ներկայացել է Oscar de la Renta նորաձևության տան կարճ զգեստով, որը պատված է եղել գունավոր ծաղկային ասեղնագործությամբ։ Երգչուհին նաև կրել է ֆրանսիական Christian Louboutin նորաձևության տան վարդագույն բարձրակրունկ կոշիկներ։

«Լավագույն նոր արտիստ» տիտղոսին արժանացած 26-ամյա Megan Thee Stallion-ն ներկայացել է Dolce & Gabbana-ի վառ նարնջագույն զգեստով։ Ռեփ կատարողն իր տեսքն ամբողջացրել է բյուրեղապակյա քարերով բարձրակրունկ կոշիկներով և աքսեսուարներով։

Ալբանական ծագմամբ բրիտանացի երգչուհի Դուա Լիպան, որի Future Nostalgia-ն ճանաչվել է «Լավագույն փոփ վոկալ ալբոմ», կարմիր գորգին փայլել է Versace նորաձևության տան թափանցիկ զգեստով։

«Այդ զգեստը Versace-ն հատուկ ինձ համար է կարել։ Ինձ այն շատ է դուր գալիս։ Ես ինձ արքայադուստր եմ զգում, շատ ուրախ եմ»,- կարմիր գորգի վրա խոստովանել է 25-ամյա երգչուհին:

Թեյլոր Սվիֆթ

Floral explosion: Taylor went for a leggy look in a short Oscar de la Renta dress embroidered with flowers and pink ankle tie heelsGlowing: Swift wore a natural makeup look with a shimmery bronze eyeshadow

Megan Thee Stallion

Dazzling: Megan Thee Stallion was a vision in an orange gown which she dressed up with stunning jewels

Դուա Լիպա

Delicate design: The superstar's dress was intricately beaded in a butterfly design on the bodice'This dress was made for me by Versace,' the singer told People on the carpet. 'I love it. I feel, I feel like a princess in it so yeah I'm thrilled.'Leggy look: Singer Dua Lipa looked incredible in a sheer beaded Versace dress with thigh-high slit and towering heels

Լիզո

Going retro: Singer Lizzo gave serious '80s prom vibes in a shimmering strapless Balmain dress with flounce trimBlush: Lizzo later changed into a pastel pink dress in a similar style but floor-length

Բիլի Այլիշ

Talent: Billie Eilish wore a suit featuring a tiger design and matching bucket hat

Կարդացեք նաեվ

Տեսանյութ․ Շուշան Երիցյանը գաղտնի ամուսնացե՞լ է

Gayane Abovyan

Ինչպես է Լուսինե Թովմասյանի ընտանիքը նշել որդու 11 ամսականը (լուսանկարներ)

Gayane Abovyan

«Սիրում եմ ամառը…». Արփի Գաբրիելյանի լուսանկարը

Gayane Abovyan

էքսկլյուզիվ կադրեր Նունե Եսայանի մալդիվյան հանգստից

Gayane Abovyan

«Ընտանեկան օր». Գրիգոր Դանիելյանի ջերմ լուսանկարը

Gayane Abovyan

Տղամարդկությունը կնոջդ ոտքերը լիզելով է՞ս ապացուցում. Քիմը նոր մակարդակի վրա է

Gayane Abovyan