Գիտեմ որ չգիտեք, դրա համար էլ կասեմ։Եթե Դու դառնում ես հարկատուների հաշվին տուն պահող մարդ, ապա արդեն հաշվետու ես ցանկացած հարկ վճարողի առաջ։ Ու ոչ միայն լրագրողը, այլև ցանկացած հավաքարար կարող է քեզ մոտենալ, և հարցնել, թե ինչ գործ ունես աշխատանքային ժամին սրճարանում։Որովհետև էդ ժամի համար նույն էդ հարցնողը քեզ վճարում է։Դա նույնն է, որ գործատուն իր աշխատողին տեսնի հիմնարկից դուրս աշխատանքային ժամին և պարզաբանում պահանջի։ Դա նորմալ է։Ու եթե, հավաքարարը կարող է հարցնել, կարող է չհարցնել, ապա լրագրողն ի պաշտոնե պիտի հարցնի, ավելին, կարող է նաև սադրել, որովհետև ինքը ունի նաև Քո էության ծպտված կողմերը հարձուփորձով բացահայտելու պրոֆեսիոնալ պարտք։ Այսքանը պիտի իմանա ցանկացած տանձի պոչ, ով հավակնում է պետ.բյուջեյից վարձատրվել ու իր տունը պահել իմ վճարած հարկերով։