Հասարակություն

Գեղացին, որ գալիս է քաղաք, Աշոտիկի նման է դառնում. Արմեն Գրիգորյան

Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին “Իրավունքը” զրուցեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ:

– Պարոն Գրիգորյան, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը տարիներ շարունակ եղել է այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհն ու գաղափարական ընկերը, հիմա քննադատում է Նիկոլին` խոսելով նրանից ազատվելու տարբերակների մասին: Ձեր կարծիքով` սա հերթական ֆա՞րսն է, թե՞ իսկապես Տեր-Պետրոսյանը Նիկոլի հրաժարականն է պահանջում:

– Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր քաղաքական դաշտի մտքի գիգանտներից է: Տեր-Պետրոսյանին ձեռնտու է Նիկոլի հրաժարականը: Դրանով առաջին նախագահը փորձում է մի քանի թիրախ խոցել: Նիկոլի թիմի մեծ մասը Լեւոն Տեր-Պետրոսյանին հավատարիմ մարդիկ են:

– Բայց հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես են իմքայլականները հայհոյում Տեր-Պետրոսյանին: Այդ դեպքում` ինչո՞ւ:

– Առաջին նախագահին վիրավորում եւ ընդդիմանում են իմքայլական բացարձակ լակոտները: Նիկոլի թիմի լուրջ մասն այդտեղ չկա: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ հատկապես վերջին շրջանում առաջին նախագահի եւ նիկոլականների միջեւ շատ ակտիվ ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունեցել:

– Ի՞նչ նպատակով:

– Դժվարանում եմ ասել: Իմ կարծիքով` ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով: Ես պնդում եմ, որ պատերազմում դավաճանություն է եղել:

– Ո՞ւմ կողմից:

– Նիկոլ Փաշինյանի:

– Պարոն Գրիգորյան, մենք ականատեսն ենք Հայաստանում ադրբեջանասիրական լուրջ պրոպագանդայի: Իրեն դերասան հռչակած տնտեսագետ Հովհաննես Ազոյանը թշնամի երկրի առաջնորդի կնոջը սրտաճմլիկ մեկնաբանություն է արել: Սա դավադրությո՞ւն է, թե՞ տգիտություն:

– Պետք չէ ամեն տեղ դավադրություն փնտրել: Հովհաննես Ազոյանը բանական նարկոման է: Նոր չէ, որ պետք է ճանաչենք նրան: Ուրիշ հարց է, որ Ազոյանը հանդես է գալիս մի շրջապատում, որտեղ շատ մոդայիկ է լինել “խաղաղասեր” ոխերիմ թշնամու հանդեպ, այն ոխերիմ թշնամու, որը մի ամբողջ սերնդի ոչնչացրեց: Ազոյանը չի կարող որեւէ դավադրության մասնակցել, այդ վարկածն անգամ ծիծաղելի է:

– Օրերս, Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտը, “ի պաշտոնե” հարցազրույցով հանդես եկավ: Իսկ ո՞րն է Աշոտ Փաշինյանի պաշտոնը: Եթե, օրինակ, վերցնենք նորագույն պատմության նախորդ երեք ղեկավարների զավակներին, ապա պետք է փաստենք, որ նրանցից եւ ոչ մեկը երբեւէ հարցազրույցով հանդես չի եկել: Ո՞րն է Աշոտ Փաշինյանի առավելությունը:

– Գեղացին, որ գալիս է քաղաք, Աշոտիկի նման է դառնում: Սա բոշայի դասական օրինակ է: Նախորդ իշխանությունների մասին կարելի շատ բացասական բաներ ասել, բայց որ նրանց զավակները երբեւէ վարկաբեկած լինեն իրենց, պարզապես անհնար կլինի ասել: Նիկոլ Փաշինյանի ընտանիքն ուղղակի խայտառակություն է: Հայրը հարբեցող, մայրը չասեմ ինչ, երեխաներից մեկը նարկոման, մյուսը` զուգարաններում սելֆի անող պոտենցիալ նարցիսիզմի հետեւորդ: Մարդ արդեն ամոթ է ապրում այս մասին խոսելուց: Երեւի հիշում ենք, որ պատերազմի ամենաթեժ օրերին իմքայլականները համատարած գրում էին այն մասին, որ պատերազմի դաշտից բոլորը փախել են, իսկ Աշոտիկը մնացել ու հերոսություններ է արել: Մի հատ Աշոտիկին նայեք ու սրանց հայտարարությունները լսեք…

– Երեկ նույնպես հայտարարում էր, որ եթե պատերազմ լինի, կրկին կգնա ռազմաճակատ:

– Ո՞ւր կգնա: Աշոտիկն անգամ ի զորու չէ “ռագատկով” կրակելու, ինչի՞ մասին է խոսքը:

– Բավականին երկար ժամանակ է անցել կապիտուլյացիայից, սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել: Ինչո՞ւ: Չե՞ք կարծում, որ այսկերպ Նիկոլի ոտքն ավելի ամուր է դառնում:

– Հունվար-փետրվար ամիսներին կար այդպիսի տպավորություն, բայց հիմա` ոչ: Ըստ իս` սա մեր խայտառակության ֆինալն է: Կապիտուլյացիայի շրջանը խայտառակություն է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար, այլ ոչ թե Նիկոլի: Խայտառակություն է, որ չկարողացանք Նիկոլին հեռացնել: Այդ ամենի համար հիմնականում մեղադրում եմ փողոցի ընդդիմությանը: Ես, իբրեւ բոլոր ցույցերի ակտիվ մասնակից, կարող եմ պնդել դա:

– Ըստ ձեզ` ընդդիմությունն ո՞ւր է տանում մեզ:

– Ոչ մի տեղ էլ չի տանում… Ընդդիմության քայլերը դեռեւս մեզ բերելու են ազգային խայտառակություն, ինչպես եւ Նիկոլի քայլերը, պարզապես ճանապարհներն են տարբեր: Ընդդիմությունը կոնկրետ գնում է դեպի իշխանություն: Բոլորի նպատակը իշխանության հասնելն է: Խիստ քննադատելի եմ համարում, երբ իշխանության հասնելը գերադասվում է ամեն ինչից: Ընդդիմությունը կարծես չցանկացավ պատասխանատվությունն իր վրա վերցնել:

– Ի՞նչ եք կարծում` արտահերթ խորհրդարանական ընտրություններ կլինե՞ն, թե` ոչ:

– Իմ կարծիքով` միանշանակ կլինեն: Կապ չունի, թե ինչ կկատարվի մոտակա ժամանակներում, սակայն ամեն ինչ տանում է արտահերթ ընտրությունների:

– Արտահերթ ընտրություններից հետո, ձեր կարծիքով` ի՞նչ պատկեր կունենանք: Ովքե՞ր կմտնեն Ազգային ժողով եւ ովքե՞ր դուրս կթռչեն ԱԺ-ից, եւ վերջապես ո՞վ կբարձրանա իշխանության ղեկին:

– Ներքաղաքական ճգնաժամի սուր շրջանում ենք գտնվում հիմա, իսկ նախընտրական քարոզարշավների ժամանակ իրավիճակն էլ ավելի կսրվի: Այսօր մենք ինչ էլ որ կանխատեսենք, կարող է վաղը լինել անիրական: Մենք ականատես կլինենք, որ մեծ արագությամբ կոալիցիաներ կձեւավորվեն եւ նույն արագությամբ էլ կքանդվեն դրանք: Այս ընտրություններին լինելու են բոլորը` բոլորի դեմ: Կան շատ մեծ խաղացողներ, որոնք հիմա այդքան էլ չեն երեւում: Օրինակ` Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ակնհայտ է, որ ընտրություններին չի մասնակցի: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ինքը որպես քաղաքական գործիչ չի մասնակցելու ընտրություններին, ես նրան հավատում եմ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է, ես նրան հավատում եմ… Բայց թե ինչ ձեւով կմասնակցեն, կամ չեն մասնակցի, դեռեւս պարզ չէ…

Հայկ Գեւորգյան

Կարդացեք նաեվ

Քաղաքապետ Մարությանը ներկայացրել է Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին

Gayane Abovyan

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Ղարաբաղում վնասի գնահատում կանցկացնի և փոխհատուցում կպահանջի Երեւանից

Gayane Abovyan

Սերժ Սարգսյան մոռացե՞լ ես քո բլոտի ընկեր կոթողիկոսին,բանակի գեներալներին,էս չէր ձեր բլոտի արդյունքը… Սուրեն Սարգսյանը հենց նոր բոլոր նախկիններին հիշեցրեց իրենց անցյալը

Gayane Abovyan

Աննա Հակոբյանը ու ԱԺ փոխխոսնակն այցելել են հետմահու պարգևատրված ոստիկանի ընտանիքին

Gayane Abovyan

Երկրի ղեկը տվե՛ք բանակայիններին, մեզ խստություն է պետք, անտերության զգացում կա․ Մրո

Gayane Abovyan

Ինչպես են դասերն ընթանալու դպրոցներում. Պարետը նոր որոշում է ստորագրել

Gayane Abovyan