Ժամանց

Աստղագուշակ․ մարտի 22

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է: Համառ եղեք և շատ բանի կհասնեք: Հիմա դուք հնարավորություն ունեք ուղղել հին սխալները, լրացնել բաց թողածը: Կարևոր կլինի ժամանակը դատարկ վեճերի վրա չվատնելը: Կենտրոնացեք գործերի վրա, և շրջապատողները անպայման կգնահատեն այն արդյունքները, որոնց կկարողանաք հասնել: Պետք կգա այն, ինչ շատ վաղուց եք իմացել:

Շատ Խոյերի օրվա երկրորդ կեսին հաճելի անակնկալներ են սպասվում: Հրաշալի ժամանակ է հին ու նոր ծանոթների հետ շփվելու համար: Շատերը պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը, և դա կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝ 2021 թվականի հորոսկոպը

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հրաշալի կդասավորվի: Դժվար կլիներ օգտակար գործերի համար ավելի հարմար ժամանակ ընտրելը. ձեզ մոտ շատ բան պարզապես հրաշալի կստացվի: Իրադարձությունների հաջող ընթացքի և սեփական ջանքերի շնորհիվ դուք գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:

Ավելի ուշ բարդ շրջան կգա, որը զգուշություն և մանրուքներին ուշադրություն կպահանջի: Լավ է որոշումների հարցում չշտապեք: Իրավիճակից գլուխ հանելու և հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել, ձեզ ժամանակ է պետք: Հաճախ կօգնեն հին ծանոթները: Նրանց գիտելիքներն ու փորձը կօգնեն ձեզ խուսափել սխալներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Վատ օր չէ, բայց այն անակնկալներով լի կլինի: Այդ անակնկալները միշտ չէ, որ լավը կլինեն, պատրաստ եղեք փոխել ծրագրերը, հետաձգել հանդիպումներն ու զվարճանքները: Երբեմն ստիպված եք լինելու արագ որոշումներ ընդունել, և այստեղ դուք հակված կլինեք ապրումներ ունենալ, կասկածել, որ ճիշտ ուղի է ընտրվել:

Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Ընկերների աջակցությունն էլ ավելորդ չի լինի: Նրանք հաճախ կգտնեն ձեզ ոգեշնչելու, ուրախացնելու և հաճելիորեն զարմացնելու ձևը: Երեկոյան չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները, ուշադրության նշանները, որոնց համար ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է, որը ձեզ հնարավորություն կտա և՛ սեփական գործերից հրաշալի գլուխ հանել, և՛ շրջապատողներին շատ հարցերում օգնել: Հեշտությամբ նոր համախոհներ ու օգնականներ կգտնեք: Հաճախ ձեր կողմը կանցնեն հին մրցակիցները, քանի որ կհասկանան, որ ձեր հաջողությունները սարերի հետևում չեն: Հավանական են գրավիչ գործնական առաջարկներ: Դրանց համաձայնությամբ պատասխանելու դեպքում դուք ձեր կարիերայում նոր շրջափուլի սկիզբ կդնեք:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, դուք շատ լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, լավ կհասկանաք նոր ծանոթներին: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ներդաշնակ օր է: Աշխատեք հիշեք ավելի վաղ դրած նպատակների մասին, դատարկ բաների ու փոքրիկ պատահարների պատճառով չշեղվել կարևոր գործերից: Շրջապատողները երբեմն կփորձեն ճնշումներ բանեցնել: Սեփական հետաքրքրությունները առանց որևէ մեկին վիրավորելու պաշտպանելն այնքան էլ հեշտ չի լինի: Բայց դուք գլուխ կհանեք. դրանում կօգնեն կենսափորձն ու բնածին նրբանկատությունը:

Հնարավորություն կունենաք լուծել այն խնդիրները, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Հանգստությունն ու ինքնավստահությունը միանգամից կվերադառնան, դուք ձեզ ավելի ազատ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը կստիպի հուզվել: Բանը միայն այն չէ, որ ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա, այլ տեղի ունեցողին ձեր արձագանքի մեջ, որը չափազանց սուր կլինի: Սովորաբար դուք դժվարությունները սրտին մոտ չեք ընդունում, բայց այսօր դատարկ բաների պատճառով կվշտանաք:

Ժամանակի ընթացքում հոգեկան հավասարակշռությունը կվերադառնա, բացի այդ, կողքին ավելի ու ավելի շատ մարդիկ կհայտնվեն, որոնք պատրաստ կլինեն ձեզ աջակցել: Ընկերների հետ շփումները կուրախացնեն ու կոգեշնչեն: Դրանց շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, նույնիսկ եթե դրանք ձեզ բարդ են թվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Սա ամենահանգիստ օրը չէ, բայց լուրջ խնդիրներ չի բերի, իսկ ահա մնացած բոլոր դժվարություններից դուք արագ գլուխ կհանեք: Չեն բացառվում անսովոր զուգադիպությունները, պատահարները, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Որոշ Կշեռքներ արժանի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին ու կհասկանան՝ ինչպես նախասիրությունը վերածել եկամուտի աղբյուրի:

Հնարավոր են լավ նորություններ: Հաճախ դրանք կբերեն ընկերներն ու պարզապես լավ ծանոթները: Հնարավորություն կունենաք վերադառնալ այն գործերին, որոնք ժամանակին թանկ են եղել ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն անակնկալներով լի կլինի, որոնք մեծ մասամբ հաճելի կլինեն: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց դուք հազիվ թե կարողանաք բոլոր գործերը ժամանակին ավարտել: Բայց դա հոգ չէ, քանի որ թեկուզ մի փոքր ուշ, բայց այնուամենայնիվ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Հավանական են դրամական մուտքեր, որոնք հաճախ ավելին կլինեն, քան սպասում էիք: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել:

Որոշ Կարիճներ առաջարկներ կստանան, որոնց մասին գաղտնի երազում էին: Արժե լսել ինտուիցիային, որն անպայման կհուշի, թե ինչ պատասխան է պետք տալ: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի, մտերիմներին օգնելու, ընտանեկան խնդիրները լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն անակնկալներով լի կլինի: Ամենայն հավանականությամբ չեք կարողանա զբաղվել նրանով, ինչով ծրագրել էիք զբաղվել: Լրիվ նոր գործեր, առաջադրանքներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու գործ ունենալ մարդկանց հետ, որոնցից կնախընտրեին հեռու մնալ:

Պատրաստ եղեք աշխատել, քանի որ առանց դրա հազիվ թե կարողանաք անհրաժեշտ արդյունքի հասնել: Բայց ձեր ջանքերը կվարձատրվեն: Մտերիմները պատրաստ կլինեն օգնել համարձակ ծրագրերի իրագործման հարցում: Նման աջակցության շնորհիվ դուք ձեզ ավելի ազատ ու ինքնավստահ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, թյուրիմացություններ: Չի բացառվում ստիպված լինեք բախվել ուժեղ մրցակցի հետ, և ձեզ համար դժվար կլինի նրա դեմ հաղթանակ տոնելը: Պետք կգա այն, ինչ հասցրել եք ավելի վաղ սովորել. փորձը կօգնի սխալներ թույլ չտալ:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ է: Հրաշալի ժամանակ է հանգստի, մտերիմների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու համար: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք բոլորի հետ, հաճախ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք: Կոնֆլիկտային իրավիճակներ չեն առաջանա, հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ լավ կդասավորվի: Դրական միտումների ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: Հաճախ դուք ամենատարբեր գործերում հաջողությունների կհասնեք, որտեղ նման հույս էլ չունեիք: Ձեզ կհաջողվի օգուտ քաղել անսպասելի իրադարձություններից, տարօրինակ զուգադիպություններից, որոնք մյուսներին կշեղեին: Եզրահանգումները, որոնց կգաք, սկզբում շրջապատողներին տարօրինակ կթվան: Բայց ավելի ուշ բոլորը կհասկանան, որ դուք ճիշտ եք եղել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող, հանգիստ ու արդյունավետ օր է: Դուք հաջողության կհասնեք գործերում, նույնիսկ նրանցում, որոնք առանց մեծ ոգևորության կստանձնեք: Կարող եք ավարտել այն, ինչ շատ վաղուց եք սկսել և ինչը համարյա անհույս էր թվում: Որոշ Ձկներ այնպիսի արդյունքների կհասնեն, որոնք կզարմացնեն ու կհիացնեն շրջապատողներին:

Հաճախ կօգնեն հին ծանոթները, նորերն էլ պատրաստ կլինեն աջակցել ձեր շատ նախաձեռնությունների: Հաջողությամբ կլուծվեն աշխատանքին ու բիզնեսին վերաբերող հարցերը: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև նվերները, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Ինչպիսի շաբաթ է լինելու կենդանակերպի նշանների համար

Gayane Abovyan

Ձեր դեմքի ձևը շատ բան կարող է ասել ձեր մասին

Gayane Abovyan

Աստղագուշակ․ օգոստոսի 15

Gayane Abovyan

Այն, ինչ առաջինը տեսաք նկարում, կպատմի, թե ինչ Է ձեզ հիմա հարկավոր

Gayane Abovyan

Աստղագուշակ․ մարտի 19

Gayane Abovyan

Կենդանակերպի՝ 5 ամենաստեղծագործ նշանները

Gayane Abovyan