Ժամանց

Կենդանակերպի նշանների հրեշտակներն ու դևերը

Յուրաքանչյուր մարդու մեջ ապրում է բարին և չարը, Հրեշտակը և Դևը, ովքեր աշխատում են հոգին դեպի իրենց քաշել: Հետաքրքիր է, որ ըստ Հորոսկոպի՝ մեզանից յուրաքանչյուրն ունի իր Հրեշտակներն ու Դևերը, որոնք մեզ հետ են լինում ամբողջ մեր կյանքի ընթացքում:

Դիտեք նաև՝ 2021 թվականի հորոսկոպը

Խոյ: Խոյի մեջքի ետևում կանգնած է Ատելության դևը և Անկեղծության հրեշտակը: Խոյի բնավորության մութ կողմը դեպի աշխարհ է սփռում ցասում, անզիջողականություն, սեփական սխալների չընդունում, անպատշաճապահություն և չմտածվածություն: Հրեշտակի դրսևորումը ազնվությունն է, ակտիվությունը և լավատեսությունը:

Ցուլ: Ցուլին կյանքում ուղեկցում են Ցասման ու Ժլատության դևը և Հավատարմության ու Բարեհոգության հրեշտակը: Դևն ուղղում է Ցուլին դեպի նյութական արժեքների և փողի ճանապարհը` պահանջելով մոռանալ հոգևորի մասին: Հավատարմության հրեշտակը` հակառակը, ասում է Ցուլին այն մասին, որ ամենագլխավորն ընկերությունն է, սերը և ընտանիքը:

Երկվորյակներ: Երկվորյակներին են տիրում Խարդավանքի դևը և Կենսուրախության հրեշտակը: Լսելով իրենց դևին, Երկվորյակները շահ ստանալու համար սկսում են ստել, քծնել և երեսպաշտություն անել: Իսկ Կենսուրախության հրեշտակը միշտ պատրաստ է օգնել դժվարությունները հաղթահարելու համար, պետք է դիմել միայն լույսին:

Խեցգետին: Խեցգետնի վրա ազդում են Ստի դևը և Զգացմունքների հրեշտակը: Մոտ թողնելով Դևին` Խեցգետինը դառնում է իսկական ձեռնածու: Նա կարող է մարդկանց մեղքի զգացողություն ներշնչել, մտերիմների վրա ազդել արցունքներով և հիստերիայով՝ դրանով իսկ հասնելով իր ուզածին: Հրեշտակը Խեցգետնին նվիրում է գթասրտության և կարեկցանքի ընդունակություն:

Առյուծ: Առյուծի կողքին են գտնվում Սնափառության դևը և Մեծահոգության հրեշտակը: Դևը աշխատում է նրան դարձնել պարծենկոտ, մեծամիտ և գոռոզամիտ մարդ: Իսկ Մեծահոգության հրեշտակը նրա սիրտը լցնում է մարդկանց հանդեպ սիրով` դարձնելով նրան առատաձեռն, անշահախնդիր և բարեհոգի:

Կույս: Կույսի ետևում կանգնած են Նախանձի ու Դժգոհության դևը և Կայունության ու Պաշտպանության հրեշտակը: Նախանձի դևը թունավորում է հոգին, ներշնչում է դժգոհություն կյանքի նկատմամբ, հեռացնում է Կույսերին ընկերներից և սիրելիներից: Կայունության և Պաշտպանության հրեշտակը Կույսին դարձնում է հոգեպես ուժեղ, վստահելի և իմաստուն մարդ:

Կշեռք: Կշեռքն ունի Տրամադրության դև և Չափի հրեշտակ: Կենդանակերպի այս նշանի դևը նրա կյանք է ներմուծում կասկած, անկայունություն և անվճռականություն: Չափի հրեշտակը Կշեռքներին դարձնում է ներդաշնակ ամեն ինչում. ուժեղ ներքուստ և գեղեցիկ արտաքուստ:

Կարիճ: Կարիճի երևում կանգնած են Վրեժի դևը և Ճշտի հրեշտակը: Վրեժի դևը անհավանական արագությամբ ոչնչացնում է ամբողջ լավն ու լուսավորը, ինչ կա Կարիճի կյանքում: Նա արագ վարակում է նրա հոգին և մտքերը բացասական մտադրություններով և նախանձով: Ճշտի հրեշտակն օգնում է Կարիճին շրջվել դեպի լույսը, ընդունել իրեն և շրջապատող աշխարհին այնպիսին, ինչպիսին կա: Հրեշտակը նվիրում է Կենդանակերպի այս նշանին ուժ` առաջ գնալու համար:

Աղեղնավոր: Աղեղնավորին շրջապատում են Ամբարտավանության դևը և Արդարության հրեշտակը: Դևը ստիպում է Աղեղնավորին լինել մեծամիտ և չընդունել քննադատություն: Բայց հոգու խորքում նա ազնվության և արդարության մարտիկ է և ձգտում է բարձր ինչ-որ բանի, ինչում նրան օգնում է Արդարության հրեշտակը:

Այծեղջյուր: Այծեղջյուրի կողքին են գտնվում Անտարբերության ու սառնության դևը և Տոկունության հրեշտակը: Այծեղջյուրի մեջ դևն արթնանում է այն ժամանակ, երբ նրան դավաճանել են և նեղացրել: Հիասթափության րոպեներին սկսում է ակտիվանալ Անտարբերության և Սառնության դևը: Նրա կողքին Այծեղջյուրին դժվար է նորից ընկերներ ձեռք բերել, սիրել, շփվել շրջապատի հետ: Տոկունության հրեշտակն օգնում է նրան հաղթահարել դժվարությունները և հիասթափությունները և մնալ այնպիսին, ինչպիսին կա:

Ջրհոս: Ջրհոսի մեջ պայքարում են Օտարացման դևը և Ընկերության հրեշտակը: Լինելով իր դևի իշխանության ներքո` Ջրհոսն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում շրջապատի նկատմամբ: Դևը նրա մոտ չի թողնում լավ մարդկանց, չի թողնում ընկերներ և ընտանիք ձեռք բերել: Ընկերության հրեշտակը հիշեցնում է Ջրհոսին այն բանի մասին, որ նա բարի սիրտ ունի, և, որ նա ռիսկ է անում միայնակ մնալ, եթե շարունակի լսել դևին:

Ձկներ: Ձկներն ունեն Արատի դև և Սիրո հրեշտակ: Լսելով դևին` Ձկները հաճախ հայտնվում են հատակում. նրանց կյանքում հայտնվում են ալկոհոլը, թմրամիջոցները, անառակությունը և դաժանությունը: Բայց նրանք միշտ կարող են դիմել իրենց Սիրո հրեշտակին` օգնության համար, որպեսզի դառնան ավելի բարի, բարեսիրտ և մեղմ:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի այս նշանի կնոջը հասնելը շատ դժվար է

Gayane Abovyan

Ընտրեք քարտերից մեկը, և ահա թե ինչ կասի այն ձեզ

Gayane Abovyan

Որ հրեշտակային համարն է ձեզ ավելի շատ գրավում

Gayane Abovyan

Ընտրեք լուսանկարը որը ձեզ ամենաշատն է դուր գալիս

Gayane Abovyan

Հորոսկոպի երկու նշան, որ օգոստոսին կկարողանան երջանիկ լինել

Gayane Abovyan

Աստղագուշակ․ մարտի 21

Gayane Abovyan