Խոհանոց

Եթե սիրում եք պատրաստել, ապա այս անգամ փորձեք հավի մսով կոտլետի այս տարբերակը. այն չափազանց համեղ է ու հագեցնող

Բաղադրիչներ

  • հավի փափկամիս — 400 գ
  • պանիր մասկարպոնե — 150 գ
  • աղ — ըստ ճաշակի
  • պղպեղ սև — ըստ ճաշակի
  • կարագ — տապակելու համար
  • բուսայուղ — տապակելու համար

Ինչպես նաև՝

  • պապրիկա — 1 ճ/գ
  • չորահաց — 4 ճ/գ
  • քրքում — 0,5 թ/գ

Կանաչ միջուկի համար՝

  • կարագ — 30 գ
  • կանաչի — մի քանի ճյուղ

Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսն անցկացնում ենք մսաղացով, ավելացնում մասկարպոնեն, աղն ու պղպեղը:

Պատրաստում ենք կանաչ միջուկը:

Կարագն ու մանրացրած կանաչին լավ տրորում ու խառնում ենք: Միջուկը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպեով տեղափոխում սառցախցիկ:

Վերցնում ենք միսը, մեջտեղը մի քիչ փոսիկ անում, որտեղ էլ դնում ենք կանաչ միջուկը:

Կոտլետներ ենք ձևավորում: Քրքումը, չորահացն ու պապրիկան խառնում ենք, կոտլետները թաթախում այդ զանգվածի մեջ և 10 րոպե թողնում այդպես:

Կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ 4 կողմից տապակում ենք կոտլետները, ինչից հետո էլ 10 րոպեով տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:

Ահա և վերջ:

Պատրաստեցինք շատ համեղ հավի մսով կոտլետ։

Կարդացեք նաեվ

Ես վաղուց էի փնտրում կորեական աղցանի այս բաղադրատոմսը`ամենահամեղը և ամենալավը

Gayane Abovyan

Շատ համեղ ռուլետ Բաունտի պատրաստվում է ընդամենը 10 րոպեում

Gayane Abovyan

Շատ համեղ աղցան ցանկացած սեղանի համար

Gayane Abovyan

Դդմիկը սխտորով, շատ ախորժելի է ստացվում

Gayane Abovyan

Այս հրաշալի բաղադրատոմսով,պատրաստում ենք իշխան ձուկը՝ ջեռոցում..Անկրկնելի բույր և անհավանական համ

Gayane Abovyan

Համեղ և օգտակար կոնֆետներ՝ պատրաստված կաթնաշոռից

Gayane Abovyan