Հասարակություն

Որոշ ուժեր արդեն կողմնորոշվել են շտաբների պետերի հարցում. Քոչարյանի թիմը բանակցում է Հովիկ Աբրահամյանի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ արտահերթ ընտրությունների հարցը դեռ անորոշ է, բայց քաղաքական դաշտում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որոշ ուժեր անգամ նախընտրական շտաբների ղեկավարների հարցում են կողմնորոշվել։ Իշխող ուժի նախընտրական շտաբը, ինչպես 18-ի ընտրություններում, ղեկավարելու է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, մարզերում աշխատանքների մասով շտաբի աշխատանքները կոորդինացնելու է նաեւ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Գագիկ Ծառուկյանը որոշել է այդ գործը կրկին վստահել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին։ Եթե Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը որոշի միայնակ մասնակցել ընտրություններին, հնարավոր է, որ նախընտրական շտաբի աշխատանքները համակարգի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, ով նմանատիպ փորձ ունի՝ ԲՀԿ-ի շտաբն է 2012-ին եւ 2017-ին ղեկավարել։

«Լուսավոր Հայաստանում» դեռ վերջնական որոշում չկա, բայց մեծամասնությունը կողմ է  նախորդ ընտրություններում փորձառություն ձեռք բերած Դավիթ Խաժակյանի թեկնածությանը՝ որպես շտաբի պետի։ Քոչարյանի թիմը, որոշ տեղեկություններով, բանակցում է Հովիկ Աբրահամյանի հետ, ով այս հարցում, կարելի է ասել, մրցակիցներ չունի եւ կազմակերպչական հարցերում անփոխարինելի է։

ՀՀԿ նախընտրական շտաբը 2018-ին Դավիթ Հարությունյանն էր ղեկավարում, հիմա նա գրեթե սառեցրել է ՀՀԿ-ի հետ շփումները, շտաբի ղեկավարի թեկնածուների շարքում է Գալուստ Գրիգորիչի որդին՝ Արման Սահակյանը»:

Կարդացեք նաեվ

ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է. ՊՆ խոսնակ

Gayane Abovyan

Հարյուրավոր դիակներ կան, իսկ Ադրբեջանի իշխանություններն անտարբեր են իրենց զոհերի նկատմամբ. Արայիկ Հարությունյան

Gayane Abovyan

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

Gayane Abovyan

Եթե դուք շարունակեք, վիրավորեք Հայաստանին, կամ ասեք, որ մեր հողերը ձեզ են պատկանում, ուրեմն հիշիր Ալիև, որ…Ջիվան Աբրահամյանի կոշտ պատասխանը Ալիևին

Gayane Abovyan

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից արձակել է 497 կրակոց․ ՊՆ խոսնակ

Gayane Abovyan

Շոկային Բացահայտում․ ԹուրքՆիկոլ Պաստառի Պատվերը Բացահայտված է

Gayane Abovyan