Հասարակություն

Փաշինյանը դաշինքներ է ձևավորում. ՀԱԿ-ը դեմ է իշխանամետ դաշտում դիրքավորվելուն. Ինչ է ցույց տալիս հարցումը

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ  տեղեկություններով՝ իշխանությունն իր համար սոցհարցումներ է իրականացրել եւ պարզել, որ ռեյտինգային ընտրակարգով լավագույն դեպքում 22-24 տոկոս ձայն է հավաքելու, քանի որ չունի հեղինակավոր թեկնածուներ, որոնք կկարողանան մարզերում չկողմնորոշված 42 տոկոս էլեկտորատին մոտիվացնել հօգուտ իշխանության։

Փոխարենը՝ համամասնական ընտրակարգի դեպքում 35-37 տոկոս տանելու հավանականություն կա։ Եվ որպեսզի ընտրությունից հետո այդ 35-ը դառնա 50+1, Նիկոլ Փաշինյանը փորձում է մի քանի դաշինք ձեւավորել, որոնք առանձին կմասնակցեն ընտրապայքարին, իսկ ընտրություններից հետո «Իմ քայլի» հետ կոալիցիա կձեւավորեն։

Դրանից մեկը, արդեն գրել ենք, Արման Բաբաջանյան-Արամ Սարգսյան-Լեւոն Շիրինյան եւ այլ իշխանամետների դաշինքը կարող է լինել, թեեւ Արամ Սարգսյանը բոլորին ասում է, որ մենակ է գնալու։ Բայց հնարավոր են նաեւ այլ կոնֆիգուրացիաներ։ Օրինակ՝ փաստաբան Նորիկ Նորիկյանին, որպես անհայտ ուժի, անցկացնել։

Բանակցություններ են գնում նաեւ ՀԱԿ-ի հետ։ Սակայն, նախնական տեղեկություններով, ՀԱԿ-ը դեմ է իշխանամետ դաշտում դիրքավորվելուն, եթե մասնակցեն ընտրություններին, ապա կա՛մ միայնակ, կա՛մ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ։ Հիշեցնենք․ Դեմիրճյանը մերժել էր Փաշինյանի՝ իր հետ գնալու առաջարկը»:

Կարդացեք նաեվ

Թշնամին ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ, ՊԲ-ն ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում

Gayane Abovyan

Ծրագրերը փոխվել են. Վազգեն Մանուկյանն այսօր կհայտարարի գլխավորի մասին

Gayane Abovyan

Գեղամ Մանուկյանը բերման է ենթարկվել

Gayane Abovyan

Ողջունում եմ Փաշինյանի ճկունությունը ՌԴ-ի հետ հարաբերություններում․ նրան փորձում են անկյուն մղել

Gayane Abovyan

Հայաստանը ԱՄՆ-ի հիմնական դաշնակից և Գերմանիայի աղմկոտ հոդվածը հայերի մասին

Gayane Abovyan

Եթե արտահերթ ընտրություններ ացկացվի,ես մեկա Փաշինյանին եմ ընտրելու. Քաղաքացի

Gayane Abovyan