Խոհանոց

Պանրով և կանաչեղենով տնական շատ համեղ կարկանդակներ

Տնական տապակած կարկանդակներն այնքան համեղ են, որ երբեմն արժե դրանցով ուրախացնեք ձեզ և ձեր մտերիմներին: Ներկայացնում ենք կարկանդակներ պանրով և կանաչեղենով:

Անհրաժեշտ են

  • Ալյուր` 150 գրամ
  • ջուր` 75 գ
  • աղ` 0,25 գ
  • թթխմոր (չոր)` 0,25 գ
  • թրթնջուկ` 150 գ
  • սպանախ` 100 գ
  • պանիր` 30 գ:

Պատրաստման եղանակը

  1. Խառնել ջուրը ալյուրի և աղի հետ, ավելացնել թթխմորը և հունցել խմորը: Կարևոր է ատանալ միջին պնտության խմոր` այն չպետք է լինի ոչ շատ ամուր, ոչ էլ` թույլ: Թողնել հանգստանա կես ժամ:
  2. Կտրատել կանաչին, պանիրն անցկացնել խոշոր քերիչով: Խառնել տարրայի մեջ, ավելացնել աղն ու պղպեղը, ապա` մի փոքր կտոր կարագ:
  3. Խմորից ստանալ գնդեր և յուրաքանչյուրը բացել մինչև 10 սանտիմետր տրամագծով:
  4. Խմորի վրա լցնել ստացված զանգվածը (40 գ):
  5. Կարկանդակը փակել ծայրերից դեպի կենտրոն և «հյուսք» հյուսել:
  6. Գաօջախի վրա տաքացնել թավան` կարագով, կարկանդակը դնել մեջը` «հյուսքով» դեպի ներքև, տապակել:
  7. Այնուհետև շրջել: Տապակել բոլոր կողմերից:

Կարդացեք նաեվ

Կաղամբով թխվածք

Gayane Abovyan

Վիտամինների ժամանակն է, համեղ և օգտակար աղցան ենք պատրաստում

Gayane Abovyan

Նրբագույն տորթ, որ պատրաստվում է առանց թխելու. կատարյալ քաղցրավենիք

Gayane Abovyan

Շատ համեղ և կշտացնող նախաճաշ ողջ ընտանիքի համար

Gayane Abovyan

Սպանախի պատրաստման ճիշտ և ամենահամեղ տարբերակը

Gayane Abovyan

Իդեալական պելմենիներ՝ տնային պայմաններում..Հյութեղ և անչափ համեղ:Ահա ողջ գաղտնիքը

Gayane Abovyan