Խոհանոց

Տնական բուժենինա՝ ամբողջ ընտանիքի համար. շատ համեղ միս՝ առանց յուրահատուկ ջանքերի

Ջեռոցում պատրաստված տնական բուժենինան շատ համեղ է ստացվում խոզի կամ տավարի մսից: Արդյունքն ուղղակիորեն կախված է մսի որակից: Ընտրեք 1-3 կգ քաշով ամբողջական և որակյալ կտոր:

Դիտեք նաև՝

Բաղադրիչներ

1. Խոզի մսի ամբողջական կտոր – 1-1.5 կգ
2. Խնձորի քացախ – 70 մլ
3. Ջուր – 1 լ
4. Աղ – 2-3 թ/գ
5. Շաքարավազ – 1.5 թ/գ
6. Դափնու տերև – 2 հատ
7. Համեմունքներ (համեմի սերմ, մեխակ, կարմիր քաղցր պղպեղ)՝ ըստ ճաշակի
8. Սխտոր – 2-3 ատամիկ
9. Սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Բուժենինայի համար մարինադ պատրաստել. եռացող ջրի մեջ լցնել աղ և շաքարավազ, խառնել մինչև դրանց լրիվ հալչելը: Ավելացնել համեմունքները և դափնու տերևը: Վերցնել կրակից, ավելացնել քացախը:

2. Ամբողջապես սառած մարինադի մեջ դնել մսի կտորը: Այն պետք է ամբողջությամբ ծածկված լինի հեղուկով: Ծածկել կաթսան սննդային թաղանթով և ուղարկել այն սառնարան 1 գիշեր:

3. Հաջորդ օրը միսը հանել մարինադից, չորացնել թղթե անձեռոցիկով: Թեթևակի աղ և պղպեղ անել:

4. Մաքրել սխտորը, շերտատել երկարությամբ: Մսի ամբողջ մակերևույթին անցքեր բացել և սխտորները տեղավորել անցքերի մեջ:

5. Տեղավորել միսը ջեռոցում պատրաստելու համար նախատեսված հատուկ թաղանթի մեջ: Եթե այդ թաղանթում նախատեսված չէ գոլորշու դուրս գալու համար ճեղք, զգուշությամբ դանակով մի քանի հատ բացել:

6. Ջեռոցը տաքացնել մինչև 190 աստիճան և պատրաստել 1 ժամ: Դրանից հետո կտրել թաղանթի վերևի մասը, թողնել, որպեսզի բուժենինան կարմրի: Մատուցել սառը վիճակում:

Կարդացեք նաեվ

Կանաչին համեմում ենք կիտրոնով

Gayane Abovyan

Զատիկի սեղանի ձուկ Զատիկի ձուկ ինչպես պատրաստել զատիկի ձուկը .Ձուկը ջեռուցում

Gayane Abovyan

Ինչպես պահել կանաչին սառցախցիկում

Gayane Abovyan

Խառը թթու․ Ցույց կտամ ՝ ինչպե՞ս ճիշտ թթու դնել

Gayane Abovyan

Բազուկով Նռով Աղցան – Առողջ Սնունդ

Gayane Abovyan

” Պերեց ” պահածոյացված – ձմռան համար

Gayane Abovyan