Ժամանց

Աստղագուշակ․ մարտի 30

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վատ օր չէ, սակայն այն զգուշություն է պահանջում: Շանս կա՝ հաջողության հասնեք, բայց սխալներն էլ չեն բացառվում: Դրանցից խուսափելու համար որոշումներն ինքնուրույն ընդունեք, ուշադրություն դարձրեք մանրուքներին, աշխատեք խուսափել անպիտան ռիսկից: Առավոտյան ձեր մտքերը զբաղված կլինեն աշխատանքով, իսկ ավելի ուշ առաջին պլանում կհայտնվեն անձնական կյանքն ու շրջապատողների հետ հարաբերությունները: Վստահեք նրանց, ում սիրում եք, մի վախեցեք պատմել, թե ինչ կա ձեր հոգում:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք որոշել ապագա գնումները, մի քանի տարբերակների միջից լավագույնն ընտրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝ 2021 թվականի հորոսկոպը

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, կարող եք վերջնականապես լուծել աշխատանքը փոխելու և երկարաժամկետ համագործակցություն սկսելու հետ կապված հարցերը: Դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ ազդեցիկ մարդկանց հետ ու ձեր մասին հիշեցնել նրանց, ում հետ ժամանակին գործ եք ունեցել: Շատերին կկարողանաք մոտեցում գտնել, շրջապատողները կնկատեն ձեր ուժեղ կողմերը:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ է խոստանում: Գնումների հարցում լավ է չշտապեք, հատկապես եթե խոսք գնա խոշոր ձեռքբերումների մասին: Երեկոն հեռվից լավ լուրեր կբերի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, հավանական են հաջող զուգադիպություններ: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնց իրագործմանը կարող եք միանգամից անցնել: Դուք ձեզ կդրսևորեք որպես լավ առաջնորդ, կկարողանաք համախոհների թիմ ձևավորել, մարդիկ կգան ձեր հետևից, նույնիսկ եթե դրա համար ոչ մի պարգև չխոստանաք:

Համատեղ աշխատանքը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնի: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում հետ հեշտությամբ լեզու կգտնեք, իսկ ում հազիվ թե կարողանաք վստահել: Երեկոն հին նախասիրության մասին հիշելու ժամանակ է: Այն կրկին վառ հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն ավելի հարմար է մտորումների, քան վճռական գործողությունների համար: Հետևեք շրջապատողներին, աշխատեք գլուխ հանել սեփական զգացմունքներից, և դա կօգնի խուսափել շատ խնդիրներից ու ապագայի սխալներից: Արժե մասնագիտական ծրագրեր կազմել. դուք կհասկանաք, թե որ ոլորտում կարող եք հաջողության հասնել:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Նույնիսկ չծրագրված գնումները հաջող կլինեն: Լավ է զբաղվեք տնային գործերով: Դրանք հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա, հաճախ կօգնեն մի կողմ վանել տհաճ մտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարեհաջող կերպով կլուծվեն վերջին շրջանում ձեզ լրջորեն անհանգստացնող հարցերը: Հիմա դուք կկարողանաք ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, որքան էլ խճճված ու ոչ միանշանակ այն լինի: Կհաջողվի հեշտ ու անցավ հրաժեշտ տալ պատրանքներին, որոնք խանգարում էին առաջ շարժվել:

Բաց մի թողեք պիտանի տեղեկատվություն ստանալու և այնպիսի բան սովորելու շանսը, որը շուտով կարող է պետք գալ: Փորձարկումներին պատրաստ լինելը, իմպրովիզներ անելու ցանկությունը կօգնեն օրը ավելի հագեցած ու հիշարժան դարձնել: Շրջապատողներին շատ դուր կգա գործերին ձեր մոտեցումը: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը կարող է բավական անհաջող սկսվել, բայց վշտանալու կարիք չկա: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, դրական փոփոխություններն էլ իրենց սպասեցնել չեն տա: Կարող եք ստանձնել մասշտաբային ու բարդ նախագծերը, կարևոր գործերը: Դուք հաջողության կհասնեք, չնայած՝ ոչ միանգամից: Զարկ տվեք երևակայությանը, մի վախեցեք, որ ձեր արարքներն ու խոսքերը շրջապատողներին տարօրինակ կթվան. աստղերը կհովանավորեն նրանց, ովքեր չեն վախենա անկեղծ լինել:

Օրվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ է ստեղծագործելու համար: Երեկոյան նոր գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կկարողանաք ընկերների հետ միասին իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտյան դժվարություններ կարող են ծագել, բայց դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Ինչքան օրն առաջ գնա, այնքան լավ կընթանան գործերը, այնքան բարյացակամ կլինեն ձեր հանդեպ աստղերը: Եթե ինչ-ինչ դժվարություններ առաջանան, դուք խուճապի չեք մատնվի, չեք նահանջի, կշարունակեք առաջ գնալ ձեր ճանապարհով: Հարմար օր է պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու համար: Կոնկրետ որոշումներ ընդունելը դեռ վաղ է: Իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ է պետք:

Երեկոն հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ ու լավ նորություններ է խոստանում: Հարմար ժամանակ է սիրային ժամադրության, սիրելի մարդու հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն արդյունավետ կանցնի, եթե հույս դնեք սեփական ուժերի վրա, կողքից օգնություն չակնկալեք: Աշխատեք ձեր առավելությունը չցուցադրել, բարձրից չնայել նրանց, ում հաջողություններն այնքան նշանակալի չեն, որքան ձերը:

Բարեհամբույր ու բաց լինելը ձեզ ավելի գրավիչ կդարձնեն, կօգնեն լավ հարաբերություններ պահպանել գործընկերների, ծանոթների ու մտերիմների հետ: Մարդիկ, որնք ձեզ նախկինում թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը, կհասկանան, որ դուք հարգանքի ու համակրանքի եք արժանի: Հնարավոր է հաշտվեք երկար տևած վեճից հետո:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը հաճելի կանցնի: Բարենպաստ ժամանակ է շփումների համար: Դուք կհետաքրքրվեք այլ մարդկանցով, նրանք էլ կփորձեն ձեզ նույն ձևով պատասխանել: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք ձեզ դրական հույզեր կպարգևեն:

Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի: Կարող են խնդիրներ ծագել, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Երբեմն ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, և դա ձեզ ընդհանրապես դուր չի գա: Բայց ապրումների լուրջ պատճառներ չեն լինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք դժվարություններից, անպայման կհասնեք դրված նպատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Եթե նույնիսկ խնդիրներ ծագեն, ապա ոչ ձեր մեղքով. շրջապատողները սխալներ կանեն, իսկ դուք ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները: Այդ հոգնեցնող գործունեությունը կարող է անօգուտ թվալ, բայց այն ձեզ շատ բան կսովորեցնի, դուք արժեքավոր փորձ ձեռք կբերեք: Չեն բացառվում դրամական մուտքերը:

Հնարավոր են տարաձայնություններ սիրելիի հետ: Օրվա վերջին կհաջողվի վերականգնել հարաբերություններում ներդաշնակությունը: Բայց դա ինքն իրեն տեղի չի ունենա, դուք պիտի ջանքեր գործադրեք: Շատ Այծեղջյուրներ կհասկանան, թե ինչ սխալներ են արել ու կաշխատեն չկրկնել դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ օր է: Անսպասելի խնդիրներ կառաջանան, ընդ որում՝ դրանցից պիտի ինքնուրույն գլուխ հանեք: Հնարավոր է՝ բոլոր պատասխանները միանգամից գտնել չստացվի: Համբերությամբ զինվեք և իրադարձությունները մի շտապեցրեք: Գործնական բանակցություններում զգուշություն է պետք: Ցանկացած լուրջ հարց քննարկելուց առաջ աշխատեք առավելագույն ինֆորմացիա հավաքել, որպեսզի ձեզ չշեղեն:

Հուզական դաշտն անկայուն է, բայց մտերիմները ձեզ ամեն հարցում կաջակցեն, և դա շատ կուրախացնի: Դուք կկարողանաք բաց տեքստով խոսել ձեր զգացմունքների մասին և չեք կասկածի, որ հասկացողության կհանդիպեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաճելի օր է: Ինչ նպատակ էլ դնեք ձեր առաջ, դրան հասնելը հեշտ կլինի: Նշանի ներկայացուցիչները հրաշալի գաղափարներ ու համարձակ ստեղծագործ ծրագրեր կունենան: Սկզբում դրանք ստիպված եք լինելու ինքնուրույն կյանքի կոչել, բայց շուտով կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ, ընդ որում՝ դա լրիվ անշահախնդիր կանեն:

Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը: Այստեղ իրադարձություններն արագ կզարգանան: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Դուք կարող եք վստահել ձեր սրտին, որը չի սխալվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Ինչ է սպասվում հորոսկոպի յուրաքանչյուր նշանին Մայիս ամսին

Gayane Abovyan

Ընտրեք երջանիկ զույգ

Gayane Abovyan

Աստղագուշակ․ մարտի 19

Gayane Abovyan

Թեստ․ Ընտրեք փունջը իմացեք, թե ինչէ Ձեզ սպասվում սեպտեմբեր ամսին

Gayane Abovyan

Թեստ: Ո՞վ ես առաջին հայացքից:

Gayane Abovyan

Ընտրեք պատկերը և ստացեք հաղորդագրություն որը նախատեսված է անհատապես ձեզ համար

Gayane Abovyan