Հասարակություն

Տեղն ու ժամանակը դու որոշի, ես որպես գայլ գամ, դու՝ որպես գելխեղդ. Իսագուլյանը՝ Փաշինյանին

Եթե մարդիկ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ազգասպան է, պատերազմը դիտավորյալ է սկսել, հայրենիքը ծախել է, ապա նա շատ ավելի վատն է, քան Թալեաթ փաշան։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Եթե Թալեաթ փաշային Սողոմոն Թեհլերյանը Բեռլինի կենտրոնում գնդակահարեց ու Գերմանիայի դատարանը նրան չդատեց, ապա Նիկոլ Փաշինյանն ավելիին է արժանի, քանի Թալեաթը, իրեն ավելի դաժան պատիժ պետք է հասնի։ Այսինքն՝ Նիկոլին գնդակահարողին պետք է տալ հերոսի կոչում և մեկ միլիոն դոլար։ Որովհետև Սողոմոն Թեհլերյանին մենք ազգային հերոս ենք համարում»,-ասաց Իսագուլյանը` հիշեցնելով իր նախորդ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը։

«Հիմա այս անասունը (Փաշինյանը-խմբ.) հայտարարում է, թե ես ասել եմ, որ իրեն պետք է սատկացնել։ Ա’յ ոչխար, ես ելույթ եմ ունեցել 1 ժամ 12 րոպե, քո աշխատակիցներից մեկը իբր այստեղ է եղել, լսել ու իմացել է, որ մենք քեզ պետք է սպանենք, անմիջապես գնացել, հաղորդում է տվել ու հաջորդ օրը Քյալամյանը (Արգիշտի Քյարամյան-խմբ.) որոշել է, որ ինձ բերման պետք է ենթարկի»,- ասաց նա` հավելելով, որ եթե  ինքը որոշի «Նիկոլին սատկացնել», ապա որևէ մեկին չի փնտրի, ինքն անձամբ «կսատկացնի»։

Անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարությանը, թե եթե նախկինները գել են, իրենք գելխեղդ են ու կխեղդեն նրանց, Իսագուլյանը նկատեց, որ Նիկոլը թշնամի է և ազգը դարձյալ պառակտում է։

«Սևերից ու սպիտակներից, հներից ու նորերից պրծանք, հիմա էլ՝ թե գելեր ու գելխեղդներ։ Ի՞նչ գելխեղդ, այ ոչխար։ Եթե դու գելխեղդ ես, ես առաջարկ ունեմ. թիկնազորդ կանգնեցրու 1 քառակուսի կիլոմետրի վրա։ Տեղն ու ժամանակը դու որոշի, ես որպես գայլ գամ, դու՝ որպես գելխեղդ։ Զենքի տեսակն էլ դու որոշի, տեսնեմ այս ի՞նչ ես անելու։ Բա այ ոչխար, որ էն մարդկանց ասում ես՝ գելխեղդ եք, գնացեք գելերին խեղդեք, պետք է օրինակ ծառայես»,-նկատեց Իսագուլյանը:

Կարդացեք նաեվ

Հարավում ծանր ու համառ մարտեր են. Ա. Հովհաննիսյան

Gayane Abovyan

Օնիկ Գասպարյանը թող պատմի՝ Մարտի 1 ից առաջ ինչու է Խաչատուրովի հետ գնացել Եղեգնաձոր

Gayane Abovyan

Ինչ որ գաղտնի հավաքում, ասում են ոչ պակաս 100 երգիչ, դերասան, թամադա որոշել են լքել Հայաստանը ապրուստի միջոց չունենալու պատճառով

Gayane Abovyan

Շուշիի երկու միջանցքներն էլ տղերքի վերահսկողության տակ են, բայց իրավիճակը` այո, ծանր է. Ագո

Gayane Abovyan

Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին

Gayane Abovyan

Իրադրության լիարժեք կայունացումից հետո կարվի հնարավորը՝ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին արձակուրդ տրամադրելու հարցում. ՀՀ ՊՆ

Gayane Abovyan