Հասարակություն

Ով էր խանգարում Քոչարյանին գնար ու կռվեր. Սեմյոն Պեգով

Wargonzo նախագծի ղեկավար Սեմյոն Պեգովը խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին։ Նա, մասնավորապես, նշել է․

«Ինչ վերաբերում է գլխավոր, թվում է՝ ամենավճռական ընդդիմադիրին (Փաշինյանի նկատմամբ) ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա նա էլ․ ընդհանուր հաշվով, ոչ մի բացահայտ ակտիվություն չի ցուցաբերում։ Ավելին, իմ զրուցակիցների մեծ մասը համոզված է, որ պատերազմի արդյունքների համար պատասխանատվության լուրջ մասն էլ հենց նրա վրա է դրված։ Եվ խնդիրն ամենևին էլ կոռուպցիոն համատեքստում չէ, որը փաստացի ունի յուրաքանչյուր մեծ քաղաքականություն։ Ո՞վ էր խանգարում Քոչարյանին հավաքել 50/100/200/300 հոգանոց ջոկատ և գնալ կռվելու Արցախյան ճակատներից որևէ մեկի դեմ։ Փաշինյա՞նը թույլ չտվեց։ Լո՞ւրջ․ միթե կարելի է ինչ-որ մեկին ռազմաճակատ չթողնել, եթե նա իսկապես ուզում է կռվել ու մեռնել հանուն հայրենիքի։ Առաջին պատերազմի հերոսներից և հրամանատարներից ո՞վ է իրականում եղել առաջնագծում: Մատների վրա կարելի է հաշվել — եւ բոլոր կռվողները դա ինձանից լավ գիտեն։ Քոչարյանի նմաններն աճել են անձնական հարմարավետությամբ և նրանց համար ավելի հեշտ է իրենց վարկանիշը բարձրացնել Փաշինյանի հակառեյտինգի հաշվին, քան հերոսական արարքներ կատարել։ Ճղճիմ է այս ամենը»:

Կարդացեք նաեվ

Վաղը դիմելու ենք ավելի կտրուկ, ավելի վճռական գործողությունների․ ընդդիմությունը հրապարակել է վաղվա անելիքները

Gayane Abovyan

Հաղթանակից հետո այն հինգ հակատանկիստ աղջիկներին անձամբ եմ ներկայացնելու ձեզ․ Արծրուն Հովհաննիսյան

Gayane Abovyan

Ողբում և հայհոյում եմ հազարավոր երեխեքի սպանդի համար. Գուժ Մանուկյան

Gayane Abovyan

Կորոնավիրուսի նոր դեպքերը նվազել են՝ հասնելով 37․2 տոկոսի․ գրանցվել է նոր 38 մահ, 6 մահ՝ այլ պատճառով

Gayane Abovyan

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում, Գեղարքունիքում, Լոռիում և Շիրակում

Gayane Abovyan

Նոյեմբերի 26-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

Gayane Abovyan