Առողջություն

Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման նախանշաններ որոնք մենք հաճախ անտեսում ենք

Արյան մեջ շաքարի մակարդակի նկատմամբ ուշադրությունը կարևոր է բոլորի համար,հատկապես նրանց համար,ովքեր շաքարախտի կասկածներ ունեն։Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը (հիպերգլիկեմիան) կարող է բերել նյարդերի,արյունատար անոթների ներքին օրգանների ախտահարման։ Նման զարգացում թույլ չտալու համար պետք է թույլ չտալ,որ շաքարը բարձրանա,իսկ դա նշանակում է որ պետք է ուշադիր լինել առաջին նախանշանների նկատմամբ։

Դիտեք նաև՝

Լինում է այնպես որ շաքարի մակարդակը սովորականից ավելի բարձր է լինում,սակայն դեռևս չի հասել այն մակարդակին,երբ կարելի է մարդու մոտ շաքարախտի զարգացում ախտորոշել։Այսպիսի վիճակը կոչվում է նախաշաքարախտային։Սովորաբար այն նշաններ չի ունենում։Առողջ սննդի,ֆիզիկական ակտիվության,նորմալ քաշը պահպանելու շնորհիվ կարելի է շաքարը կարգավորել չհասցնելով այն երկրորդ կարգի շաքարախտի։

Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման նշանները հետևյալը կարող են լինել։

Հոգնածության զգացողություն։

Մշուշոտ տեսողություն։

Գլխացավ։

Հաճախակի միզում։

Ծարավ։

Բերանի չորություն։

Դժվար կենտրոնացում։

Սովի զգացողություն։

Փորացավեր։

Մաշկի մգեցում վզի,արմունկների,հոդերի շրջանում։

Օրգանիզմի հակվածություն երկար ձգվող բորբոքային պրոցեսների նկատմամբ։

Պայմանական–պաթոգենային ֆլորայի աճ (կանդիդոզ),վերքերի երկարատև լավացում դրանց թարախակալելու հակվածություն։

Մաշկի զգայունության նվազում,այդ թվում՝ցավային։

Քանի որ շաքարի մակարդակի բարձրացումը արյան մեջ կարող է կապված լինել սննդի որոշակի շեղումների և ընդհանուր առմամբ կենսակերպի հետ, ապա պետք է ուշադրություն դարձնել դրանց։Ամենահաճախ հանդիպող պատճառներից են։

Ածխաջրերով հարուստ սննդի օգտագործումը։

Վարակիչ հիվանդությունների առկայությունը։

Սթրեսային վիճակը։

Սակավաշարժ կենսակերպը։

Ավելորդ քաշը, հատկապես գոտկատեղի։

Ժառանգականությունը։

45-ից բարձր տարիքը։

Անպայման բժշկի դիմեք եթե ձեզ մոտ նկատել եք այս ախտանշաններից մի քանիսը։

Կարդացեք նաեվ

4 բնական եղանակներ արագ կարգավորելու արյան շրջանառությունը և ազատվելու վարիկոզից

Gayane Abovyan

Այս մթերքը կկանխի կորոնավիրուսի տարածումը․ Այն պետք է հաճախ օգտագործեն տարեցները, բժիշկները և ռիսկային գոտում գտնվողները

Gayane Abovyan

Ձեզ նույնպե՞ս սովորեցրել են, որ աղը վնասակար է, իսկ այժմ, ուշադրություն, իմացեք ճշմարտությունը

Gayane Abovyan

Վերացրեք ատամների վրա առաջացած քարերը և նստվածքները տնային պայմաններում

Gayane Abovyan

7 բնական միջոց առողջ ատամների ու լնդերի համար

Gayane Abovyan

Բժիշկները բացահայտել են, որ սմբուկը կարգավորում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը․ Սա փորձարկել է ընկերուհիս և այժմ նա իրեն շատ լավ է զգում

Gayane Abovyan