Հասարակություն

Արցախի ԱԳՆ-ի պատասխանը` Ալիևի հայտարարությանը

iPress.amԱրցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն  է տարածել՝ ի պատասխան Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին։

«Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը բավականին մտահոգիչ է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից:

Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական երկրների հասարակություններում: Դրանով Ադրբեջանի ղեկավարը միտումնավոր էթնիկ և կրոնական երանգներ է հաղորդում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ փորձելով թյուրքական և մահմեդական աշխարհները համախմբել Ադրբեջանի նկրտումների շուրջ:

Ալիևը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և հայատյացությունը նպատակաուղղված կերպով տեղափոխում է պանթուրքիզմի և պանիսլամիզմի հարթություն՝ այսպիսով ծայրահեղականության տարրեր հաղորդելով այդ գաղափարախոսություններին:

Եվ այս համատեքստում Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների հանցավոր եռադաշինքի առաջին լուրջ աշխարհաքաղաքական հայտը հանդիսացավ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան: Դրան հաջորդում են ծավալապաշտական նկրտումները նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ:

Միջազգային հանրության կողմից համարժեք քայլերի բացակայության ներքո այլ տարածաշրջաններում ևս անշուշտ տեղի են ունենալու համանման գործողություններ, որոնք համաշխարհային անվտանգության համար հղի են անկանխատեսելի հետևանքներով»,- ասված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաեվ

Ուզում եմ՝ լինենք առաջին հերթին դուխով, վճռական, և հաղթանակն ապահովված է լինելու. Արայիկ Հարությունյան

Gayane Abovyan

Դաժան հարձակում․ Քարշ տալով ծեծի են ենթարկել / Գևորգ Պետրոսյանը բանտախցում

Gayane Abovyan

Մարտի 1 ի պատասխանատոն Ռոբերտ Քոչարյանն է,լավ ծեծ եմ կերել էդ օրը. Քաղաքացի

Gayane Abovyan

Սերժենց ու Վանեցյանենց Սարսափելի պլանը Նիկոլի դեմ․ Շտապ հասցրեք Նիկոլին

Gayane Abovyan

Էդ էր մնում պակաս՝ կաշառք տայի, որ պատգամավոր ընտրվեի․ իբր Ծառուկյանը տվել ա, որ ես էլ տա՞մ

Gayane Abovyan

Մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը․ Բեգլարյան

Gayane Abovyan