Խոհանոց

Պանրով պյորեկ. համից հաստատ չեք կշտանա

Խմոր՝ 1 բաժակ ալյուրը մաղել ամանի մեջ, 1 բ. մածունի մեջ լցնել 1 թ. գդալ սոդա, խառնել, որ փրփրի և լցնել ալյուրի վրա, ավելացնել 1/4 բաժակ ձեթ, կես թ. գդալ աղ, սկսել հունցել՝ ընթացքում ալյուր ավելացնելով, որ ստացվի փափուկ և ձեռքերին չկպչող խմոր:

Միջուկ՝ 400 գ պանիրը քերել (ցանկալի է օգտագործել աղի և ոչ աղի), ավելացնել 1 ձու, կես կապ մաղադանոս, մի քանի ճյուղ կանաչ սոխ և ըստ ճաշակի՝ չոր անանուխ (նանա):

Խառնել: Խմորը բաժանել 6 գնդի, յուրաքանչյուրը գրտնակել օվալաձև (ՈՉ ՄԵԾ),ծայրերը ոլորել,երկարությամբ լցնել միջուկը, եզրերը միացնել այնքան, որ միջուկը երևա, բայց թխվելիս դուրս չթափվի:

Թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 30 րոպե կամ մինչև կարմրելը: Մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում: Անչափ համեղ է: Բարի ախորժակ!!!

Կարդացեք նաեվ

Համացանցի հիթը. թխվածքաբլիթներ, որոնցից հնարավոր չէ կտրվել

Gayane Abovyan

Նուրբ և թեթև բիսկվիթ՝ «ոչնչից». նույնիսկ ձու պետք չէ

Gayane Abovyan

Ծիծակով ախորժակ , կծու ախորժակ, պահածո

Gayane Abovyan

Ամառային աղցան մանանեխով, հաստատ չեք փորձել

Gayane Abovyan

Բրինձը բանջարեղենով և հավի կրծքամսով

Gayane Abovyan

Սմբուկի հայկական բաղադրատոմս

Gayane Abovyan