Հասարակություն

Հայտնի է՝ ովքեր կլինեն «Իմ քայլի» առաջին տասնյակում

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» նախընտրական ցուցակն այս անգամ տարբերվելու է նախորդից։ Ի տարբերություն 2018-ի, երբ ցուցակը ձեւավորում էր կուսակցության վարչությունը, եւ վարչության հիերարխիայի ներկայացուցիչներին, այսպես ասած, իրավունք էր տրված մի խումբ «յուրայինների» մտցնել ցուցակ, այս անգամ Փաշինյանը միայնակ է կազմում ցուցակը, եւ այն արտահայտելու է նրա՝ որեւէ կուսակցից գոհ կամ դժգոհ լինելու փաստը։

Հաջողվեց պարզել, որ առաջին տասնյակը հետեւյալ պատկերն է ունենալու, թեեւ նախնական է․ այն կգլխավորի Փաշինյանը, երկրորդ-չորրորդ տեղերը կբաշխվեն Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի եւ Լենա Նազարյանի միջեւ, դեռ վերջնական որոշում չկա՝ ով է լինելու առաջինը։ Հինգերորդ հորիզոնականում Փաշինյանը տեսնում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, ապա՝ Սուրեն Պապիկյանին, ութերորդը՝ Տիգրան Ավինյանին, եւ քանի որ ցուցակի 30 տոկոսը պետք է կանանց ընդգրկել, եւ ամեն 4-րդը պետք է կին լինի, իններորդ հորիզոնականը կհատկացնեն Լիլիթ Մակունցին, տասը՝ Արայիկ Հարությունյանին։

Ի դեպ, Լիլիթ Մակունցի եւ Արփի Դավոյանի միջեւ, որոշ տեղեկություններով, լուրջ մրցապայքար է գնացել 2-րդ կնոջ տեղի համար, ի վերջո, հաղթել է Մակունցը, չնայած պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ ՀՀ դեսպանի կարգավիճակում»:

Կարդացեք նաեվ

Կոշտ և կործանիչ հրաման․ Բայդենի անակնկալը Հայաստանին նոր աղմուկ է բարձրացրել

Gayane Abovyan

Առանց ժողովրդին հարցնելու երկրի սահմանները փոփոխելը դա պոռնկնութուն է. Սերգեյ Դանիելյանի դիպուկ լայվը

Gayane Abovyan

Պուտինի Սարսափելի Հարվածը Թուրքիային

Gayane Abovyan

ՍԵՆՍԱՑԻԱ. Առուշի կինը իմացել է ամեն ինչ՝ Լավ թաքնված գաղտնիքը դուրս եկավ ջրի երես

Gayane Abovyan

Դավիթ Տոնոյանին ոստիկանական մեքենայով բերեցին դատարան

Gayane Abovyan

«Ընտանիքով չոքեչոք աշխատել, ստեղծել ենք, ինչի՞ ես մեզ կզցնում»․ արմավիրցին՝ իշխանություններին

Gayane Abovyan