Հասարակություն

«Մենք այլեւս չենք պատրաստվում լռել, ուստի…». «Արաքս Թռչնաֆաբրիկայի» հայտարարությունը՝ ձվի գնի շեշտակի բարձրացման մասին

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ. «Այլեւս չենք լռելու… «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, հանդիսանալով հավի ձվի ու թռչնամսի արտադրության ոլորտներում գործունեություն ծավալող առաջատար ընկերություն, խորը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում ու հատկապես Զատիկին նախորդող օրերին ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ։ Մենք Գտնում ենք, որ այս ամենի պատճառները նոր չեն, դրանք գալիս են դեռեւս 2019-ի

նոյեմբերից, երբ ձվի շուկայում սկսված լճացման եւ գերարտադրության պատճառով գները սկսեցին նվազել։ Արդյունքում 2019 թվականի վերջին եւ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին շուկայում գնանկում էր ու ընդհուպ մինչև տասնինը դրամով ձու էր վաճառվում։ Դրա արդյունքում շուկայից որոշ տնտեսվարողներ դուրս մղ-վեցին, արտադրողները ստիպված էին կրճատել իրենց արտադրության ծավալները՝ վնա-սները նվազեցնելու համար։ Հաշվի առնելով տեղական շուկայի հագեցվածությունը՝ «Արաքս

Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն քայլեր է ձեռնարկել ձու արտահանելու համար։ Մասնավորապես՝ 2020 թվականի մարտ, ապրիլ, հունիս, հուլիս ամիսներին արտահանել է ավելի քան 3.9 միլիոն հատ ձու, ընդորում՝ շատ ավելի ցածր գներով՝ համեմատած այդ ընթացքում Հայաստանի շուկայում Ընկերության կողմից իրացվող ձվի գների հետ։ Անդրադառնալով վերջին շրջանում ձվի թանկացմանը, հարկ ենք համարում նշել, որ դա պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Նախ՝ կերի թանկացմամբ. 2019-2020թթ-ի համեմատ կերը

թանկացել է ավելի քան 26տոկոսով։ Կարևոր ազդեցություն է թողել նաեւ դոլարի փոխարժեքը, որը 2020 թվականի համեմատ աճել է ավելի քան 10%-ով՝ ավելացնելով թռչնաֆաբրիկաների արտաժույթով վարկերի սպասարկման ծախսերը իր հերթին։ Իսկ ինչ վերաբերում է Զատիկին նախորդող վերջին օրերին ձվի գների շեշտակի բարձրացման մասին հրապարակումներին ու ահա-զանգերին, ապա

տեղեկացնում ենք, որ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից ձվի բացթողման գների ոչ մի փոփոխություն չի եղել։ Նման երեւույթների հնարավոր պատճառ կարող էր լինել ձվի դե-ֆիցիտը, որովհետև 2019-2020թթ եղել է ձվի գերարտադրություն, շուկան լճացել է, ինչի պատճառով շատ տնտեսություններում ստիպված են եղել գնալ հարկադիր մո-րթի, փոփոխել արտադրական ցիկլերը։ Պակասել է ածան թռչունների գլխաքանակը, հանգեցնելով արտադրության ծավալների կրճատմանը։ Չենք բացառում նաեւ այն, որ որոշ

անբարեխիղճ տնտեսվարողներ փորձել են ստեղված իրավիճակից առավելագույնը քաղել ու թանկացրել են իրենց ապրանքների գները։Ցա վով արձանագրում ենք, որ մամուլում, սոցիալական տարբեր հարթակներում նկատվում են «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի գործարար համբավը վար-կաբեկելուն ուղղված քայլեր, տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, թե իբր «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն այլ արտադրողների ձվերը գնել ու պահեստավորել է՝ շուկայում դի-ֆիցիտ առաջացնելու համար։ Առավել քան համոզված ենք, որ սա արվում է ուղղորդված, որոշ անբարեխիղճ ընկերությունների կողմից, որովհետև այս ամենի ձեռագիրը մեզ
քաջ ծանոթ է եւ նախկինում էլ նման դրսեւորումներ եղել են։ Ավելին՝ դեմագ-ոգիայի վերջին դրսեւորում ենք համարում այս իրավիճակում օգուտ ստնալու հարցը Արցախյան վերջին պատ-երազմի 5000-ից ավել զո-հերի անվան հետ կապելը։ Խստորեն դա-տապարտում ենք նման երեւույթները ու հորդորում ձեռնպահ մնալ մեր հերոսների թափած ար-յունը նեղ անձնական շահերին ծառայեցնելուց՝ հասարակության լայն շերտերի մոտ հուզականություն առաջացնելու ու էժանագին փիառի նպատակով։
Իրականությանը չհամապատասխանող ու կե-ղծ լուրեր տարածելով, շատ լրատվական միջոցներ չեն անդրադառնում կամ ոչ բավարար չափով են անդրադառնում Ընկերության կողմից մեր երկրի տնտեսության մեջ կատարվող մեծածավալ ներդումներին, տնտեսական զարգացմանն ուղղված քայլերին եւ կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Ավելորդ չենք համարում նշել նաև, որ միայն 2020 թվականի ընթացքում ՝ քառասունչորսօրյա պատ երազմի ժամանակ Հայաստան Համահայկական հիմնադրամին է
փոխանցվել Ընկերության մեկ օրվա հասույթն ու շուրջ 600 աշխատակիցների մեկ օրվա աշխատավարձը, Կացարաններով են ապահովվել ու մինչեւ օրս ապահովվում են Արցախից տեղահ անված շուրջ 200 մեր հայրենակիցներ, Պատ-երազմի ընթացքում զի-նված ուժերին պարբերաբար մատակարարվել է անմիջապես օգտագործման համար պատրաստի մսամթերք, Առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորների համար կառուցվել են հարմարավետ կացարաններ, Դիլիջան, Ջերմուկ եւ Վաղարշապատ քաղաքներում ապաստանած Արցախի մեր 100-ավոր հայրենակիցներին պարբերաբար տրամադրվել է ձու եւ թռչնամիս, Ավելի քան 40 հազար 1-օրական ճտեր անվճար
տրամադրվել են Արմավիրի եւ Սյունիքի մարզի գյուղացիական տնտեսություններին՝ թռչնաբուծության ոլորտը զարգացնելու տամար,
Չնայած 2020 թվականին կորոնավի-րուսով ու պատե-րազով պայմանավորված դժվարություններին՝ մեծ ներդրումների շնորհիվ կառուցվել է ժամանակակից ինկուբատոր, որը մոնտաժվել ու շահագործման է հանձնվել հենց պատե-րազմի ժամանակ անմիջապես։ Դրա շնորհիվ հնարավորություն է ստեղծվել տեղական թռչնաֆաբրիկաներն ապահովել մեկօրական ձվատու ու մսատու թռչուններով՝ նվազեցնելով ներմուծումից կախ-վածությունը ու լուծելով սննդամթերքի ինքնաբավության ապահովման կարեւոր խնդիր։ Չնայած
որոշ խելոքներ այս հարցում էլ ուղղորդված արշավ են տանում՝ անհիմն պատճառներ բերելով ինկուբատորի փակման անհրաժեշտության վերաբերյալ։ Ի դեպ՝ առաջիկա շաբաթներին Արցախ կուղեւորվի ինկուբատորում արտադրված թռչունների հերթական խմբաքանակը։ Սա կատարված աշխատանքների 1 մասն է միայն ու հարկ չենք համարում անդրադառնալ նախորդ տարիներին կատարված գործերին։ Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, գտնում ենք, որ համապատասխան պետական մարմինները պետք է տան
հետեւյալ հարցերի պատասխանները՝ Շուկայում որոշ անբարեխիղճ արտադրողներ իրականացրել են դեմպ-ինգային քաղաքականություն, նվազեցրել են գները ու իրավասու պետական մարմինները պետք է պարզեին, թե ո՞ր ընկերություններն են սկսել դա կատարել։ Մինչդեռ 2020-ի փետրվարին վարույթ է հար-ուցվում ու 11 ամիս անց նոր միայն կայացվում է տու-գանքի որոշում յոթ թռչնաբուծական ֆաբրիկաների նկատմամբ, այդպես էլ չպատասխանելով այն հարցին, թե ո՞վ էր այս ողջ գործընթացի նախաձեռնողն եւ պատասխանատուն, ո՞վ էր սկսել դեմպինգ իրականացնել։ Ընկերությունը շատ լավ հասկանալով, որ գերարտադրության ու լճացման
հետեւանքով արտադրության ծավալների կրճատումը հանգեցնելու է դեֆ-իցիտի ու Զատիկին ձվի շուկայում խնդիրներ են առաջանալու՝ դիմել է պետական համապատասխան մարմիններին՝ ձվի ներկրման թույլտվություն ստանալու նպատակով։ Սակայն որոշ թռչնաֆաբրիկաներ դրան դեմ են եղել, ասելով որ խնդիր չկա, եղած ձուն կբավականացնի։ Անհրաժեշտ ենք համարում պարզել, թե ո՞վքեր են դեմ եղել ձվի ներկրմանը, ո՞վքեր են ստորագրել պետական մարմններին ուղղված նամակում, որում նշվել է, որ ձու
ներկրելու կարիք չկա, եղած պաշարները բավարար են։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս գործընթացը նախաձեռնած ընկերությունները չէ, որ կանգնած են դեմպի-նգի հետեւում: Այլեւս չենք պատրաստվում լռել, ուստի՝ ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր տնտեսական շահերը ու գործարար համբավը օրենսդրությամբ սահմանված կարգով պաշ-տպանելու նպատակով, ինչպես նաեւ հետամուտ ենք լինելու վերոնշյալ հարցադրումների պատասխանները ստանալու հարցում»։

Կարդացեք նաեվ

Երասխը թուրքի սահմանն է, թշնամին առաջ չի եկել. հարցում մայրաքաղաքում

Gayane Abovyan

«ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ԷՐԵԽԵՆ ԻՄ ՄՈՏ Ա». 41 ՕՐ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԶԻՆՎՈՐԸ

Gayane Abovyan

ՀՐԱՏԱՊ․ Ցավալի լուր օդանավակայանից․ Կործանվել է Boeing 797 ինքնաթիռը. Կվ 199 զոհ

Gayane Abovyan

Քվեարկելուց առաջ մտածեք․ պատմությունը կարող է ձեզ չներել․ Փաշինյան

Gayane Abovyan

ԱՉՔԵՐԻՑ Երևում է՝ որ նա Պիղծ է՝ Ժիրինովսկին Պայթեցնում է Մամուլը

Gayane Abovyan

Նիկոլ Փաշինյանը դիմելու է բոլոր ստորություններին՝ վերարտադրվելու համար․ հարցում

Gayane Abovyan