Հասարակություն

Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ. Վերջինս էլ համարժեք սպառնացել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն օրերս իր ամառանոց է հրավիրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ում հետ վերջին շրջանում գրեթե չի շփվում։ Փաշինյանը Մարությանին առաջարկել է «լավով» հրաժարական տալ ու հեռանալ՝ բացատրելով, որ առաջիկա ընտրություններին իրեն օդ ու ջրի պես անհրաժեշտ են երեւանյան ձայները, եւ ամեն ձայնի համար պետք է կենաց-մահու պայքար մղել։

Հասկացրել է, որ թիմն այլեւս նրան չի ընդունում որպես յուրային, եւ ուզում են այդ առաքելությունը մեկ ուրիշի վրա դնել։ Սակայն Մարությանը մերժել է Փաշինյանին, միաժամանակ խոստացել է ընտրություններում պահպանել չեզոքություն։

Իսկ իրեն իմպիչմենտ անելու սպառնալիքին ի պատասխան, համարժեք սպառնացել է՝ ասելով, թե ընտրություններից առաջ այնպիսի հայտարարություններ կանի, որ ողջ վարչական ռեսուրսն էլ օգտագործեն, չեն կարողանա վերարտադրվել։

Քաղաքապետի մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել Մարության-Փաշինյան հանդիպման մասին ՝ առաջարկելով գրավոր դիմել»:

Կարդացեք նաեվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քնել է Իսրայելի վարչապետի հետ հանդիպման ժամանակ

Gayane Abovyan

Գագիկ Ծառուկյանը լինելու է երկրի ղեկավար. Միքայել Մելքումյան

Gayane Abovyan

Աղմկահարույց փաստաթղթի վերաբերյալ հայտարարությունը չընդունվեց․ «Իմ քայլը» չքվեարկեց

Gayane Abovyan

ԲՐԱՎՈ՜.Եվս մեկ ՋԱԽՋԱԽԻՉ հաղթանակ,ևս մեկ թուրք բռնցքամարտիկ ծնկի եկավ …Գյումրեցի Հովհաննես Բաչկովը նոկաուտի ենթարկեց ազգությամբ թուրք`Բինալի Շախմանդարովին։Տեսանյութ

Gayane Abovyan

ՀՐԱՏԱՊ. 34 թուրք զինվnրներ են uպանվել. նրանք մեղադրում են Թուրքիային

Gayane Abovyan

«Ծառուկյանը շքեղության վրա ծախսել է իր փողը, դավաճան իշխանությունը՝ հարկատուներիս վճարած հարկերը»

Gayane Abovyan