Ժամանց

Աստղագուշակ․ ապրիլի 9

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է ապագայի մասին մտածելու, ծրագրեր կառուցելու և դրանք այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնք կարող են օգնել մտածածը կյանքի կոչելու հարցում: Դուք վստահ կլինեք ձեր ամենահամարձակ նախաձեռնությունների հաջողությանը, հաճախ այդ վստահությունը կփոխանցվի շրջապատողներին: Եթե մտածածն իրագործելու հարցում օգնության կարիք ունենաք, առանց դժվարության կստանաք այն:

Չեն բացառվում անսովոր հանդիպումները, հնարավոր է ծանոթանաք մի մարդու հետ, որի մասին լավ բաներ եք լսել: Հավանական է սիրային հարաբերությունների սկիզբ: Դրանք արագ կզարգանան և շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Դիտեք նաև՝ 2021 թվականի հորոսկոպը

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը լավ կդասավորվի, դուք շատ հարցերում հաջողակ կլինեք: Ապրումների համար առիթներ չեն լինի: Հնարավորություն կունենաք ավարտել այն, ինչ ավելի վաղ եք սկսել, համոզվել, որ անավարտ գործեր, չլուծված հարցեր չեն մնացել: Ձեզ կհաջողվի ճիշտ դնել առաջնահերթությունները և արագ հասնել ամենակարևոր նպատակներին:

Չեն բացառվում հանդիպումները, որոնք երկար կհիշվեն կամ հետաքրքիր մտքեր կհաղորդեն ձեզ: Որոշ Ցուլեր կընկերանան մարդկանց հետ, որոնց հետ հաճախ շատ էին վիճում: Օրվա երկրորդ կեսը շահավետ գնումներ կխոստանա: Հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ է չշտապեք: Օրվա սկզբին դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը: Հազիվ թե կարողանաք իրագործել նոր գաղափարները, ավելի վաղ ծրագրվածը անելն էլ հեշտ չի լինի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք, որ տրամադրությունը լավանում է, դրված նպատակներին հասնելն էլ կհեշտանա:

Մինչև օրվա վերջ կկարողանաք շատ բան անել, կհասնեք նրան, ինչի մասին նախկինում մյուսները միայն երազում էին: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ ու շատերին դուր կգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր կլինի դատարկ բաների պատճառով չանհանգստանալը: Օրն առանց լարված պահերի չի անցնի, բայց հաճախ խոսքը լուրջ խնդիրների մասին չի լինի, այլ մանրուքների, որոնք կմնան անցյալում ու կմոռացվեն: Օրվա առաջին կեսին ստիպված եք լինելու որոշ ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու վրա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաջող զուգադիպություններով:

Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հասցրել եք կարոտել: Եթե նախկինում էլ տարաձայնություններ են եղել, հիմա հեշտությամբ դրանք անցյալում կթողնեք ու կհասնեք փոխհասկացողության: Նոր գաղափարներ կունենաք, որոնց իրագործման հարցում կօգնեն ընկերներն ու հին ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգիստ, բայց ուրախ ու հաճելի օր է: Այն հրաշալի է ընկերների հետ հանդիպելու համար: Հնարավորություն կունենաք քննարկել հետաքրքիր հարցերը, մեկ ընդհանուր կարծիքի գալ այն հարցի մասին, որի շուրջ նախկինում տարաձայնություններ են եղել: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի իրագործել իրենց մտածածը: Բայց հոգ չէ, քանի որ շուտով անպայման կլրացնեք բաց թողածը:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու և լուծելու համար: Դուք արագ կգործեք, ժամանակը զուր չեք վատնի, այդ իսկ պատճառով շատ բան կհասցնեք: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակին: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց:

Ճիշտ է, օրն առանց անակնկալների չի անցնի: Դրանցից մեկը կարող է խախտել ձեր ծրագրերը, ստիպել ինչ-որ բան հետաձգել: Խուճապի մի մատնվեք և ավելի ուշ ամեն ինչ կլրացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Դուք կտեսնեք ձեր նախաձեռնությունների հեռանկարները, կկարողանաք ճիշտ գնահատել ձեր բոլոր արարքների հետևանքները: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, կկարողանաք համագործակցության մասին պայմանավորվել մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու հաջող գնումներ է խոստանում: Հարմար ժամանակ է պրակտիկ հարցերը լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք տնային գործերից, դրանք ձեզ հոգնեցնող կամ ձանձրալի չեն թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ, բայց հետաքրքիր օր է: Հաճախ ստիպված եք լինելու փորձարկումներ անել, ոտքի վրա որոշումներ ընդունել: Դա ձեզ հեշտ կտրվի, ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես է լավ գործել: Հնարավոր են անսովոր և անսպասելի առաջարկներ: Կոնկրետ պատասխան տալուց առաջ արժե ավելի շատ ինֆորմացիա ստանալ:

Օրվա երկրորդ կեսը հեռվից հաճելի լուրեր է խոստանում: Այդ հատվածում հնարավոր են և հաճելի այցեր: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ միասին ժամանակին աշխատել եք: Հնարավորություն կունենաք վերականգնել օգտակար գործնական կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Հուզական դաշտը կառանձնանա լարվածությամբ, դուք հաճախ կանհանգստանաք դատարկ բաների կամ այնպիսի բաների պատճառով, որոնց վրա չեք կարող ազդել: Օրվա կեսին կկարողանաք ավելի կառուցողական տրամադրվել, կոնկրետ ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք կյանքի կոչել:

Հնարավոր են համագործակցության անսովոր առաջարկներ: Դուք արագ կհասկանաք՝ արժե արդյոք ընդունել դրանք:
Երեկոն հրաշալի է հանգստի և ապագայի մասին մտորելու համար: Պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել և ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք: Օրվա առաջին կեսը հարմար չէ նոր գործեր սկսելու համար, հատկապես եթե խոսքը անսովոր, անծանոթ բաների մասին է: Ձեզ ժամանակ է պետք ամեն ինչից գլուխ հանելու, գործել սկսելու համար: Ամեն անգամ պարզ չի լինի, թե որ խորհուրդներն արժե լսել, իսկ որոնց լավ է ուշադրություն չդարձնել:

Օրվա երկրորդ կեսը ավելի ուրախ կանցնի: Այն հնարավորություն կտա լուծել վերջին օրերին անհանգստացնող խնդիրները, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընկերները կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է նոր նախաձեռնությունների համար: Աշխատանքը հեշտությամբ կտրվի, դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չի ստացվել: Նշանի ներկայացուցիչներն արագ կսովորեն նորը, պիտանի տեղեկատվություն կստանան: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, համագործակցությունը նորացնելու մասին պայմանավորվել նրանց հետ, ում հետ նախկինում արդեն աշխատել եք:

Երեկոն սիրային անակնկալներ, հաճելի պահեր, անմոռանալի ժամադրություններ է խոստանում: Հնարավորություն կունենաք վերականգնել այն մարդու հետ լավ հարաբերությունները, որի հետ վերջերս հաշտ չէիք: Դուք ինքներդ ձեզ ու մյուսներին չեք խաբի, և դա շատ դուր կգա շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի, արդյունավետ օր է: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել նոր գաղափարները, նաև այն, ինչ վաղուց եք մտածել: Դուք հաճախ կղեկավարվեք ինտուիցիայով, միշտ ճիշտ կգնահատեք ձեր արարքների հնարավոր հետևանքները: Դա թույլ կտա խուսափել լուրջ սխալներից:

Հաջողությամբ կլուծվեն աշխատանքի և բիզնեսի հետ կապված հարցերը: Նոր գաղափարներ կարող են հայտնվել, որոնց իրագործման շնորհիվ կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը, կշահեք գործընկերների հարգանքը: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները, դուք մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Չարժե կյանքը կապել հորոսկոպի այս 3 նշանների հետ

Gayane Abovyan

Հետաքրքիր թեստ․ որտեղ կնստեիք դուք

Gayane Abovyan

Աստղագուշակ․ հունիսի 15

Gayane Abovyan

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 4-ից 10-ը

Gayane Abovyan

Հորոսկոպի այ նշանը կժպտա ձեր դեմքին, բայց մեջքի ետևում կանի այն, ինչ իրեն է պետք

Gayane Abovyan

Ընտրեք մետաղադրամը և պարզեք թե երբ եք հարստանալու

Gayane Abovyan