Խոհանոց

Տատիկի բաղադրատոմս. կարտոֆիլով տապակած կարկանդակ

Բաղադրիչներ

Խմորի համար

1. Ալյուր – 0.5 կգ
2. Մածուն կամ թթվասեր – 1 բաժակ
3. Ձու – 1 հատ
4. Սոդա – 1/3 թ/գ
5. Աղ – 1/3 թ/գ
6. Կարագ – 50 գ

Միջուկի համար

1. Կարտոֆիլ – 3 հատ
2. Սոխ – 1-2 հատ
3. Ձեթ – 4 ճ/գ
4. Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Նախ պետք է պատրաստել միջուկը: Եփել 3 հատ կարտոֆիլն աղ արած ջրում: 2 հատ սոխը մանր կտրատել և տապակել 4 ճ/գ բուսայուղի մեջ:

2. Կարտոֆիլը տրորել, անհրաժեշտության դեպքում մի փոքր ջուր ավելացնել, որպեսզի միջուկը չոր չստացվի:

3. Ավելացնել տապակած սոխը և 30 գ կարագ: Աղ և սև պղպեղ ցանել: Միջուկը պատրաստ է:

4. Պատրաստել խմորը: Հարիչի թասի մեջ լցնել 1 բաժակ թթվասեր, ավելացնել 1/3 թ/գ սոդա, 1/3 թ/գ աղ և 1 հատ ձու: Դանդաղ խառնել: Կամաց-կամաց ավելացնել ալյուրը և արագ հունցել մոտ կես րոպե:

5. Ավարտել հունցելը ձեռքերով: Արագ սկսել պատրաստելը:

6. Պատրաստի խմորը կիսել, յուրաքանչյուր կեսը փաթաթել պարանի նման, կիսել 10 մասի, յուրաքանչյուր մասը գնդել:

7. Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել 2 մմ հաստության: Բլիթի կենտրոնում 1.5 ճ/գ միջուկ դնել: Եզրերը միացնել և ամրացնել՝ կարկանդակին տալով նավակի տեսք:

8. Տապակել բուսայուղի և կարագի խառնուրդում 2 կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:

9. Պատրաստի կարկանդակները դնել թղթե սրբիչի վրա և մատուցել տաք վիճակում:

Կարդացեք նաեվ

Ջեռոցում պատրաստված կարտոֆիլ՝ Բուլանժեր. այս ֆրանսիական ուտեստը զարմանալիորեն հեշտ է պատրաստվում

Gayane Abovyan

Համեղ բիսկվիթ՝ ընդամենը 20 րոպեում

Gayane Abovyan

Փորձեք Կոճապղպեղով մրգային սմուզի նիհարելու համար

Gayane Abovyan

Տոնական շքեղ ԱՂՑԱՆ Նորույթ Կաթնաշոռով

Gayane Abovyan

Բլինչիկի անչափ համեղ և հեշտ պատրաստվող շերտեր

Gayane Abovyan

Շատ համեղ աղցան, հաստատ ձեզ դուր կգա

Gayane Abovyan