Առողջություն

Ինչպես կարգավորել սրտի զարկերի հաճախականությունը

Մարդու սրտի զարկերերի նորմալ հաճախականությունը րոպեում 60-80 զարկ է և համապատասխանում է սրտամկանի կծկումների հաճախականությանը: Զարկերի հաճախականությանը կարելի է զգալ երկու ձեռքերի շնչերակները ստուգելով: Ընդ որում՝ դրանք պետք է լինեն նույն հաճախականության: Զարկերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ստանալ հստակ տեղեկատվություն սրտի աշխատանքի և արյան շրջանառության վերաբերյալ, քանի որ սրտի ռիթմի խանգարումները հաճախ պայմանավորված են լինում առողջական լուրջ խնդիրներով: Սա է պատճառը, որ սրտի զարկերի խանգարման դեպքում հարակավոր է հնարավորինս արագ կարգավորել դրանք: Ձեզ ենք ներկայացնում մի քանի մեթոդ, որոնք կօգնեն լուծել այս խնդիրը:

1.      Սրտի զարկերի արագացումը կարող է պայմանավորված լինել նաև արտաքին պատճառներով, ինչպիսին են ֆիզիկական վարժությունները կամ երկար ժամանակ ոտքի վրա անցկացնելը: Նման դեպքերում հարկավոր է վերանայել մարզումների ծրագրերը, փոխել սննդակարգն ու ծանրաբեռնվածության ռեժիմը:

2.      Եթե սրտի զարկերի արագացումը պայմանավորված է դեղամիջոցների ընդունմամբ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:

3.      Եթե չի հաջողվում գտնել այս խանգարման պատճառը, ապա պետք է հրաժարվել վնասակար սովորություններից (ծխախոտի կամ ալկոհոլի չարաշահում, շատակերություն): Հնարավոր է, որ խնդիրը պայմանավորված է հենց վատ սովորություններով:

4.      Բացի այդ, անհրաժեշտ է նվազեցնել օրվա ընթացքում աղի կիրառությունը՝ հասցնելով մինչև 5 գրամի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան շատ է մարդ աղ օգտագործում, այնքան բարձր է սիստոլիկ ճնշման մակարդակը:

5.      Հուզական սթրեսից հետո հարկավոր է հանգստացնող միջոց ընդունել: Կատվախոտի, առյուծագի, անանուխի թուրմերն օգնում են կարգավորել սրտի զարկերը սթրեսային իրավիճակներից հետո:

Հարկ է նաև հիշել, որ սրտի զարկերի հաճախականությունը կախված է նաև մարդու տարիքից: Նորածինների մոտ այն լինում է րոպեում 140 զարկ, 6 տարեկանում զարկերի հաճախականությունը նվազում է՝ հասնելով 100 զարկի, իսկ 18 տարեկանին մոտ մոտենում է հասուն մարդու համար սահմանված նորմային: Բացի այդ, կանանց սիրտը 6-8 զարկով ավելի արագ է բաբախում:

Բացի այդ, առողջական լուրջ խնդիրների կամ ուժեղ ցավերի դեպքում խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ և չզբաղվել ինքնաբուժությամբ՝ առողջության էլ ավելի մեծ վնաս չհասցնելու համար:

Կարդացեք նաեվ

Կանաչեղենի մասին օգտակար և առողջարար տեղեկություններ

Gayane Abovyan

Բուրումնավետ Նարդոսի բուժիչ հատկությունները

Gayane Abovyan

Հրաշք միջոց, որն ընդամենը 7 օր օգտագործելուց հետո ձեզ կրկին 20 տարեկան կզգաք (VIDEO)

Gayane Abovyan

Լայմը կարող է հիանալի ծառայել որպես հակաքրտինքային միջոց՝ անվնաս և բնական

Gayane Abovyan

Ինչպես է շաքարն ազդում իմունիտետի աշխատանքի վրա

Gayane Abovyan

Ալոե(հալվե) բուժում է բոլոր տեսակի ծանր հիվանդություններ շաքարային դիաբետը

Gayane Abovyan