Հասարակություն

Պարզվել է երեկ Երևանի «Կարմիր բլուր» գերեզմանոցի մոտ ծեծկռտուքի հետևանքով տուժած 5 քաղաքացիների ինքնությունը

iPress.amՀայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին  մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը, շահագործելը) հատկանիշներով։

Նշված քրգործը հարուցվել է երեկ՝ ապրիլի 9-ին, Երևանի Չարբախ թաղամասի՝ ժողովրդին հայտնի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքում հնչած կրակոցների փաստով։ Կայքի Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ «կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Ռաֆիկ Գալիկյանը, «որովայնի վնասվածք» ախտորոշմամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Հարությունյանը, «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վահե Հարությունյանը, նուն հիվանդանոց է տեղափոխվել «դեմքի, պարանոցի, աջ ուսահոդի շրջանի վերքային մակերես» ախտորոշմամբ՝ Դիլիջանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Մուսայելյանը։

Կարդացեք նաեվ

Լարված իրավիճակ,ՔՊ-ն քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների դեմ. Հակոբ Ավետյան

Gayane Abovyan

Հարցում. Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը ճի՞շտ վարվեց, թե՞ ոչ

Gayane Abovyan

ՇՏԱՊ ԴԻՏԵՔ Րաֆայելի Ուղիղ Եթերը: Դավաճաններ Բացահայտվեցին: Կեցցես Իսկական Հայ

Gayane Abovyan

«Փաշինյանի առաջարկն ապագա չունեցող ձևաչափ է». Արման Բաբաջանյան

Gayane Abovyan

Փաշինյանը տարածեց այն հայտարարությունը որի մասին դեռ չեր խոսել ոչ մի Նախագահ.Լսեք Իրականությունը.

Gayane Abovyan

Բացառիկ կադրեր ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման

Gayane Abovyan