Հասարակություն

Ցավալի Լուր․Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

82 տարեկան հասակում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Նավասարդյանի հարազատից:

Ըստ նրա՝ Արման Նավասարդյանը տևական ժամանակ հոսպիտալացված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում:

Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թվականի ապրիլի 6-ին: 1956-1960 թթ. սովորել է Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում, 1974-1976 թթ. և 1988-1989թթ.՝ ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայում, իսկ 2015-2018 թթ. եղել է Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ:

1991-1993 թթ. զբաղցրել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարի պաշտոնը, Ալժիրում, Սենեգալում, Ավստրիայում, Հունգարիայում, Լիբանանում զբաղեցրել է դիվանագիտական տարբեր պաշտոններ:

Արման Նավասարդյանը ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Կարդացեք նաեվ

Ինչ սկանդալային հայտարարություն է արել Էրդողանը՝ մեղադրելով Ամերիկային

Gayane Abovyan

Նիկո՛լ, դու գերեզմաններից լարված միակ ղեկավարն ես. Գևորգ Պետրոսյան

Gayane Abovyan

Այս պահին թուրքը Սիսիանի վարչական տարածքում է՝ Իշխանասարի հատվածում․ Արթուր Սարգսյան

Gayane Abovyan

Վերջ՝ Մենք այլևս Թուրք – Ռուսական կեղտերին մատաղ անելու սերունդ չունենք. Հզոր Խոսք

Gayane Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀԿ–ականների՝ քֆուր տալու, բռնաբարելու սպառնալիքների մասին մարդիկ շատ լավ գիտեն. Ալեն Սիմոնյան

Gayane Abovyan

Որն է Ադրբեջանի նպատակը և ինչու են տեղավորվում Սյունիքում

Gayane Abovyan