Խոհանոց

Հանրահայտ հունական աղցանի լավագույն բաղադրատոմսը

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում

1. Կալորիականություն – 365 կկալ
2. Սպիտակուցներ – 19 գ
3. Ճարպեր – 26.7 գ
4. Ածխաջրեր – 10 գ

Դիտեք նաև՝

Բաղադրիչներ

1. Լոլիկ – 2 հատ
2. Կանաչ պղպեղ – 1 հատ
3. Ձիթապտուղ – 10 հատ
4. Վարունգ – 2 հատ
5. Չորացրած խնկածաղիկ – 1 թ/գ
6. Ֆետա պանիր – 300 գ
7. Ձիթայուղ – 5 մլ
8. Աղ – դանակի ծայրով
9. Սոխ – 1 հատ

Պատրաստման եղանակը

1. Վարունգները կեղևազրկել և կտրատել խոշոր կիսակլորների: Լցնել խորը թասի մեջ:

2. Լոլիկները շերտատել: Խառնել վարունգի հետ: Ընդ որում, հունական աղցանն ավելի լավ է խառնել ձեռքով և յուրաքանչյուր փուլում մի փոքր ձիթայուղ լցնել:

3. Պղպեղը մաքրել կորիզներից և կտրատել մեծ քառակուսիների: Խառնել մյուս, արդեն կտրատված բաղադրիչների հետ:

4. Սոխը կտրատել բարակ կիսաշրջանների և խառնել:

5. Ավելացնել անկորիզ ձիթապտուղը:

6. Ֆետան շերտատել 1 սմ հաստության կտորների:

7. Խառնել բոլոր բաղադրիչները, վրան դնել պանիրը, առատ ձիթայուղ լցնել և վերջում ցանել խնկածաղիկ և աղ:

Կարդացեք նաեվ

Հեշտ ու Արագ Մակարոնով Բրոկոլիով Աղցան

Gayane Abovyan

Անկրկնելի նուրբ հավ՝ սխտորանարնջային մարինադում

Gayane Abovyan

Նիհարու՞մ եք, ֆիտնես աղցան, հիանալի համ ունի

Gayane Abovyan

Ընկույզի մուրաբա. Դիտեք ընկույզի մուրաբայի պատրաստման եղանակը

Gayane Abovyan

Սիսեռով Ապուր

Gayane Abovyan

ԱՐՑԱԽԻ​ ԳԱԹԱ

Gayane Abovyan