Խոհանոց

Հավի կրծքամիսը պատրաստում եմ անսովոր եղանակով (շատ համեղ և առանց կողմնակի ուտեստի)

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

Դիտեք նաև՝

  • 500 գր հավի կրծքամիս,
  • 2 հատ հաց,
  • 1 հատ լոլիկ,
  • 1 հատ սոխ (փոքր),
  • 1 հատ ձու,
  • 100 գ կոշտ պանիր,
  • 1 ճ․գ․ մայոնեզ,
  • 1 կտոր կարագ,
  • Աղացած պղպեղ` ըստ ճաշակի,
  • Աղ` ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը․

  1. Հավի կրծքամիսը կտրեք ոչ շատ փոքր կտորներով և լցրեք ամանի մեջ:
  2. Հեռացրեք սերմերը լոլիկից, հակառակ դեպքում շատ հեղուկ կլինի և կտրեք խորանարդիկներով: Սոխն անցկացրեք քերիչով և լցրեք ամանի մեջ, ավելացրեք ձուն և մայոնեզը (կարելի է փոխարինել թթվասերով):
  3. Ավելացրեք աղ ու պղպեղ և լավ խառնեք:
  4. Պատրաստելու համար ես վերցնում եմ փոքրիկ հացեր (երկարությունը մոտ 16 սմ): Դրանք կիսով չափ կիսեք, վերին մասերը մի փոքր կտրեք, և հանեք միջուկը:
  5. Պատրաստի բոքոններին քսեք փափկեցրած կարագ և լցրեք հավի ֆիլեն։
  6. Վերևից ցանեք քերած պանիր ​​և թխեք ջեռոցում 200 աստիճան տաքությամբ մոտ 30 րոպե:
  7. Պանիրը հալվելուն ու կարմրելուն պես հանեք ուտեստը ջեռոցից և մատուցեք: Բարի ախորժակ։

Կարդացեք նաեվ

Տնական շաուրմայի սուպեր բաղադրատոմս

Gayane Abovyan

Թթու կաղամբ վրացական ձևով. վիտամինային ռումբ ձմեռային ճաշացանկի համար

Gayane Abovyan

Պիրոգ-պիցցա, շատ համեղ է ստացվում

Gayane Abovyan

Հայկական փախլավայի ամենաշքեղ տարբերակը

Gayane Abovyan

Ոսպով Կոլոլակ

Gayane Abovyan

Ձմերուկի թափանցիկ չիր.խորհուրդներ

Gayane Abovyan