Առողջություն

Ինչպե՞ս կարելի է կանխել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը

Միջինից բարձր ինտենսիվությամբ վարժությունները լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը կանխելու լավ միջոց են, որը կարող է բորբոքման, ցիռոզի եւ լյարդի անբավարարության հանգեցնել: Այս եզրակացությանն են հանգել Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են JHEP Reports ամսագրում:

Դիտեք նաև՝

EurekAlert!-ը պատմում է, որ հետազոտության հեղինակները վերլուծել են ճարպակալմամբ հիվանդների տվյալները, ովքեր ֆիզիկական վարժությունների եւ քաշի կորստի դիետայի եռամսյա ռեժիմի են հետեւել: Գիտնականները հետեւել են լյարդի առողջությունը, օրգանում ճարպային հատվածի ծավալին, մկանային ուժի ավելացմանը, որբոքումների եւ օքսիդատիվ սթրեսի նվազմանը, ինչպես նաեւ օքսիդատիվ սթրեսի մարկերների մակարդակին:

Պարզվել է, որ ֆիզիկական վարժությունները նիհարելու ռեժիմի հետ մեկտեղ կրճատել են ստեատոզը (լյարդի ճարպային հիվանդության նախնական փուլ) 9.5 տոկոսով, լյարդի կոշտությունը՝ 6.8 տոկոսով եւ ֆիբրոզը՝ 16.4 տոկոսով:

Ֆիզիկական վարժությունները եւս մի դրական ազդեցություն ունեն. դրանք փոխում են սպեցիֆիկ օրգանոկինների կոնցենտրացիան եւ, ըստ երեւույթին, հակաբորբոքային եւ հակաօքսիդիչ ռեակցիաներ են առաջացնում սթրեսին Nrf2-ի (գենի տրանսկրիպցիայի գործոն) հաշվին:

Կարդացեք նաեվ

Ինչպես ազատվել ոտքերի արանքի ավելորդ ճարպերից՝ տնային պայմաններում

Gayane Abovyan

Մեղրի բուժիչ հատկությունները

Gayane Abovyan

Այս բույսի յուղը կօգնի ազատվել ավելի քան 20 առողջական խնդրից

Gayane Abovyan

Գլխապտույտի բուժման բնական բաղադրատոմսերն ու դրա առաջացման պատճառները

Gayane Abovyan

Առավոտյան գլխացավի 4 պատճառ

Gayane Abovyan

Ինչպես մաքրել անոթները դափնու տերևով

Gayane Abovyan