Խոհանոց

Խնձորով դիետիկ պիրոգ՝ առանց մի գրամ ալյուրի. կարելի է և՛ գիշերը ուտել, և՛ ամեն օր

Հիանալի խմորեղեն` առանց շաքարի և ալյուրի։

Բաղադրիչներ.

  • խնձոր – 2 հատ
  • վարսակի փաթիլ – 150 գրամ
  • կաթնաշոռ – 100 գրամ
  • մեղր – 50 գրամ
  • ձու – 3 հատ
  • կեֆիր – 50 մլ
  • փխրեցուցիչ – 1 թեյի գդալ
  • Դարչին – 0,5 թեյի գդալ
  • Բուսական յուղ

Դիտեք նաև՝

Պատրաստման եղանակ.

Վարսակի փաթիլները հարել բլենդերով` մինչև ալյուր դառնա։

Ավելացնել փխրեցուցիչը և խառնել:

Տրորել կաթնաշոռը պատառաքաղով, ավելացնել մեղրը կեֆիրով, բլենդերով հարել մինչև համասեռ դառնալը։ Ավելացնել ձու, դարչին և խառնել գդալով: Այնուհետև ավելացնում ենք վարսակի ալյուրը այդ զանգվածին և կրկին խառնում:

Կեղևած խնձորները մանր կտորներով կտրտեք։

Բուսական յուղով պատեք տապակը, տակի մասում դրեք յուղաթղթի մի կտոր։

Խնձորները դասավորել ներքևի մասում, խմորը տարածել վերևում։

Փոքր–ինչ թափահարում ենք, որպեսզի խմորը հավասարաչափ տարածվի։

Թխել 180° ջերմաստիճանում, 30–35 րոպե։

Բարի ախորժակ…

Կարդացեք նաեվ

Մանդակի մարինադ

Gayane Abovyan

ԿԱՆԱՉ ԼՈԼԻԿԻ ԹԹՈՒ

Gayane Abovyan

Պանրով ձողիկներ

Gayane Abovyan

Մեգրելական խաչապուրին՝ Ձեր խոհանոցում. լավագույն բաղադրատոմսը

Gayane Abovyan

Այս հրաշալի եղանակով պահում ենք խաղողի տերևնեը,ձմռան համար:Պահպանեք և կիսվեք տեսանյութով

Gayane Abovyan

Գարնանային աղցան առանց մայոնեզի

Gayane Abovyan