Խոհանոց

Հավը չինական ձևով՝ պատրաստված բանջարեղենով

Բաղադրիչներ

1. Հավի կրծքամիս – 350 գ
2. Կարմիր քաղցր պղպեղ – 100 գ
3. Կանաչ քաղցր պղպեղ – 200 գ
4. Սոխ – 100 գ
5. Գազար – 150 գ
6. Սոյայի սոուս – 5 ճ/գ
7. Ձիթայուղ – 1 ճ/գ
8. Շաքարավազ – 1 թ/գ

Դիտեք նաև՝

Պատրաստման եղանակը

1. Հավի կրծքամիսը լվանալ, շերտատել:

2. Սոխը մաքրել, շերտատել:

3. Բուլղարական պղպեղը լվանալ, շերտատել:

4. Գազարը լվանալ, կտրատել ոչ բարակ օղակների:

5. Տապակը տաքացնել, ձիթայուղ լցնել: Ձիթայուղի տաքանալուց հետո ավելացնել շերտատված հավի միսը: Անընդհատ խառնելով՝ տապակել 2-3 րոպե:

6. Տապակի մեջ հերթականությամբ՝ 2-3 րոպե ընդմիջումով, անընդհատ խառնելով, սկզբից ավելացնել գազարը, հետո՝ սոխը, հետո՝ բուլղարական պղպեղը: Տապակել 3-4 րոպե:

7. Բաժակի մեջ խառնել սոյայի սոուսը շաքարավազի հետ:

8. Քաղցր սոուսը լցնել տապակի մեջ՝ տապակելով հավի միսը և բանջարեղենը 2-3 րոպե:

Կարդացեք նաեվ

Պատրաստում ենք #ծիրանի #մուրաբա հետաքրքիր տարբերակով.

Gayane Abovyan

Իդեալական, փայլուն ջնարակ

Gayane Abovyan

Սիսեռով Աղցան Ամառային թարմ տարբերակ Նոր ԱՂՑԱՆ

Gayane Abovyan

Ոսկեգույն #սեխի #չրի Շատ հեշտ և համեղ բաղադրատոմս

Gayane Abovyan

Արագ Պատրաստվող Շերտավոր Խմոր Մեծ Չափաբաժնով

Gayane Abovyan

Պատրաստում ենք շատ հեշտ և համեղ աղցան. #հեշտ​ #արագ​ #համեղ​ #աղցան​

Gayane Abovyan