Առողջություն

Պարզ եւ բնական միջոց, որը շատ օգտակար է անոթների եւ ուղեղի համար

Ճակնդեղի հյութ խմելը նպաստում է բերանի խոռոչում այնպիսի մանրէների աճին, որոնք ազդում են արյունատար անոթների առողջության և ուղեղի ավելի լավ աշխատանքի վրա։

Դիտեք նաև՝

Meddaily պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է 70-80 տարեկան մարդկանց շրջանում արված հետազոտությունում:
Այսպիսով, ճակնդեղը և մի շարք այլ մթերքներ, այդ թվում՝ հազարը, սպանախը, նեխուրը հարուստ են անօրգանական նիտրատներով:

Իսկ բերանի խոչոռի շատ բակտերիաներ կարևոր դեր են խաղում նիտրատներն ազոտի օքսիդի վերածելու գործում: Այդ միացությունն օգնում է կարգավորել անոթների վիճակը և ուղեղի նեյրոնների միջև հաղորդագրությունների փոխանցումը: Տարեցների մոտ, որպես կանոն, նվազում է ազոտի օքսիդի արտադրումը, ինչի հետևանքով վատթարանում է անոթների վիճակը և ճանաչողական գործառույթը:

Էքսետերի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրության ընթացքում 26 առողջ տարեց մարդիկ երկու տասնօրյա ժամանակահատվածում օրական 2 անգամ ճակնդեղի հյութ կամ պլացեբո են ընդունել: Պարզվել է, որ առանձին բակտերիաների բարձր մակարդակը, ինչպես նաև Prevotella-Veillonella և Clostridium defficile բակտերիաների ցածր մակարդակը կապված է անոթների և ճանաչողական գործառույթի ավելի լավ վիճակի հետ:

Այսպիսով, ըստ գիտնականների՝ հյութի միջոցով միկրոֆլորան փոխելու համար պահանջվում է 10 օր: Հյութի օգտագործման արդյունքում արյան սիստոլիկ ճնշումը նվազել է միջինը 5 միլիմետր սնդիկի սյունով:

Կարդացեք նաեվ

Ձվային խառնուրդ՝ հազի դեմ

Gayane Abovyan

Հիշողությունը և ուղեղի աշխատանքը զարգացնելու, ամրապնդելու խորհուրդներ

Gayane Abovyan

Ողողեք կոկորդն ու բերանը այս լուծույթով և դուք ոչ մի վիրուսով չեք վարակվի

Gayane Abovyan

Երբ իմացա, թե ինչու է հարևանս եփում չամիչը, ես նույնպես այդպես վարվեցի. Իմանալուց հետո դուք նույնպես այդպես կվարվեք

Gayane Abovyan

Ակնամոմը գերհզոր բնական դեղամիջոց է ավանդական բժշկության մեջ

Gayane Abovyan

Բժիշկները հերքել են սուրճի մասին տարածված պնդումները

Gayane Abovyan