Խոհանոց

Դիետիկ, բայց անհավանական համեղ ուտեստ. ձկնային մսագնդիկներ՝ սերուցքային սոուսով

Բաղադրիչներ

1. Ձկան ֆարշ – 250 գ
2. Սոխ – 1 հատ
3. Պաքսիմատ – 3-4 ճ/գ
4. Սերուցք – 300 մլ
5. Քերած պանիր – 50-100 գ
6. Բրոկոլի՝ ըստ ճաշակի
7. Աղ՝ ըստ ճաշակի
8. Աղացած սպիտակ պղպեղ՝ ըստ ճաշակի

Դիտեք նաև՝

Պատրաստման եղանակը

1. Ձկան ֆարշի մեջ աղալ կամ շատ մանր կտրատել մեկ հատ սոխ: Ավելացնել աղացած պաքսիմատ, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի:

2. Ձևավորել մսագնդիկներ:

3. Բրոկոլին կտրատել:

4. Մսագնդիկները շարել ջեռոցի տապակի մեջ և ուղարկել 200 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 5 րոպե:

5. Պատրաստել սոուսը. թասի մեջ լցնել սերուցքը, ավելացնել քերած պանիրը, աղ և պղպեղը՝ ըստ ճաշակի:

6. Ջեռոցից հանել տապակը, մսագնդիկների հետ շարել բրոկոլին:

7. Մսագնդիկների վրա լցնել սոուսը և տապակը նորից ուղարկել 180-190 աստիճան ջեռոցը ևս 20 րոպե:

Կարդացեք նաեվ

Ցեզր աղցանի հեշտ ու արագ տարբերակ

Gayane Abovyan

Հյութեղ, ախորժելի,կշտացնող, համից չեք կշտանա

Gayane Abovyan

Եթերային խմորեղեն

Gayane Abovyan

Ծիրանի, Սալորի, Թզի չրերի, Չամիչի առողջարար օգտակարության մասին

Gayane Abovyan

Ծիծակի թթու․ թափանցիկ աղաջրով դեղին ծիծակ ստանալու բոլոր նրբությունները

Gayane Abovyan

Աչմա լավաշով

Gayane Abovyan