Խոհանոց

Արևելյան խաչապուրի՝ նուրբ պանրով և խաշած ձվով

Բաղադրիչներ

Խմորի համար

1 Կեֆիր – 2 բաժակ
2. Աղ – 1 թ/գ
3. Շաքարավազ – 1 թ/գ
4. Սոդա – 1 թ/գ
5. Բուսայուղ – 2 ճ/գ
6. Ալյուր – 4-5 բաժակ

Դիտեք նաև՝

Միջուկի համար

1. Պինդ պանիր – 150 գ
2. Խաշած ձու – 5 հատ
3. Սխտոր – 5 ատամիկ
4. Կանաչի – 1 փունջ
5. Մայոնեզ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Խառնել կեֆիրը, աղը, շաքարավազը, սոդան, բուսայուղը, այլուրը, լավ խառնել:

2. Պանիրը և ձուն քերել խոշոր քերիչով, ավելացնել մանրացրած սխտոր, կանաչի, մայոնեզ, լավ խառնել:

3. Խմորը բաժանել մասերի: Յուրաքանչյուր մասից բլիթ գրտնակել, ավելացնել միջուկը, եզրերը կպցնել:

4. Նորից գրտնակել: Ինչքան բարակ ստացվի խաչապուրին, այնքան ավելի համեղ: Տապակել խաչապուրիները չոր տապակի մեջ, միջին կրակի վրա, մինչև խաչապուրիները ոսկեգունեն:

5. Պատրաստի խաչապուրիները պատել կարագով և մատուցել:

Կարդացեք նաեվ

Պիրոգ-պիցցա, շատ համեղ է ստացվում

Gayane Abovyan

Շատ համեղ աղցան ճակնդեղով և եգիպտացորենով՝ սնուցող, համեղ և առողջարար

Gayane Abovyan

Ինչպես եմ սառեցնում ԵԼԱԿԸ ձմռան համար

Gayane Abovyan

Լահմաջո

Gayane Abovyan

Թխվածքաբլիթ Կարտոֆիլ 🥔առանց թխելու

Gayane Abovyan

Ոսպով Կոլոլակ

Gayane Abovyan