Խոհանոց

Ախորժալի կարտոֆիլի ֆրի՝ առանց ոչ մի կաթիլ յուղի

Կարտոֆիլ՝ առանց յուղի

Բաղադրիչներ

1. Կարտոֆիլ – 5-7 հատ
2. Ձվի սպիտակուց – 2 հատ
3. Աղ՝ ըստ ճաշակի
4. Կարմիր, քաղցր աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
5. Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Դիտեք նաև՝

Պատրաստման եղանակը

1. Կեղևազրկել և լվանալ կարտոֆիլը: Շերտատել 1 սմ հաստության ձողերի:

2. Մի փոքր հարել սպիտակուցը՝ մինչև փրփրալը: Հետո ավելացնել աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ և խառնել:

3. Կարտոֆիլը լցնել թասի մեջ, ավելացնել սպիտակուցային զանգվածը, լավ խառնել: Կարտոֆիլի յուրաքանչյուր ձողիկ պետք է պատված լինի խառնուրդով:

4. Տաքացնել ջեռոցը՝ մինչև 200-220 աստիճան: Տապակը պատել պերգամենտով, վրան հավասարաչափ շարել կարտոֆիլները: Թողնել ջեռոցում 8-10 րոպե, հետո բացել ջեռոցի դռնակը, կարտոֆիլների տակից հանել պերգամենտը և շարունակել պատրաստելը՝ մինչև ոսկեգույն դառնալը:

5. Սպասել, որ սառչի, մատուցել:

Կարդացեք նաեվ

Լոլիկի կոնսերվացման հրաշալի տարբերակ․ արդեն 5 տարի այսպես եմ պատրաստում․․․

Gayane Abovyan

Պատրաստենք համեղ, հյութալի և փխրուն տորթ, որի պատրաստման համար ջեռոց պետք չէ

Gayane Abovyan

Կորժիկ․ Պատրաստեք շատ համեղ, տնական կորժիկներ

Gayane Abovyan

Պարզ և համեղ տնական կարկանդակների հիանալի բաղադրատոմս

Gayane Abovyan

Ես երկար տարիներ այս եղանակով եփում եմ հավի միսը և դեռ չեմ հոգնել այս ուտեստից:

Gayane Abovyan

Ինձ մոտ կոտլետները հյութալի չէին ստացվում, տատիկս ցույց տվեց` ինչպես է պետք պատրաստել

Gayane Abovyan