Խոհանոց

Մսով կարկանդակի տատիկի բաղադրատոմսը. սա իսկապես շատ համեղ է

Բաղադրիչներ

Խմոր

1. Ալյուր – 500 գ
2. Կարագ – 150 գ
3. Չոր խմորիչ – 2 թ/գ
4. Ձու – 2 հատ
5. Ձվի դեղնուց – 3 հատ
6. Թթվասեր – 125 գ
7. Աղ – 0.5 թ/գ
8. Շաքարավազ – 1 թ/գ

Դիտեք նաև՝

Միջուկ

1. Տավարի միս – 250 գ
2. Խոզի միս – 250 գ
3. Սոխ – 1 հատ
4. Սխտոր – 1 ատամիկ
5. Մաղադանոս – 20 գ
6. Աղ – 1 թ/գ
7. Սև աղացած պղպեղ – 0.5 թ/գ
8. Յուղ՝ տապակելու համար – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Սկզբում պետք է պատրաստել միջուկը: 250 գ տավարի փափկամիսը և 250 գ խոզի փափկամիսը անցկացնել մսաղացով:

2. Մանրացնել 1 ատամիկ սխտորը, մանր կտրատել սոխը: Տապակել սոխը և սխտորը՝ մինչև թափանցիկ դառնալը 2 ճ/գ բուսայուղով կամ յուրաքանչյուր այլ յուղով:

3. Քանի դեռ սոխը տապակվում է, մանրացնել մաղադանոսը և սոխի քառորդ մասը: Մսի խճողակի մեջ ավելացնել 1 թ/գ աղ և 0.5 թ/գ աղացած սև պղպեղ, մանրացրած մաղադանոսը, տապակած սոխը և լավ խառնել: Եթե խճողակը չոր է ստացվում, կարելի է մի փոքր ջուր ավելացնել և նորից լավ խառնել:

4. Պատրաստել խմորը: Թասի մեջ մաղել 500 գ ալյուր, ավելացնել 0.5 թ/գ աղ, 1 թ/գ շաքարավազ, 2 թ/գ չոր խմորիչ, խառնել:

5. Ալյուրը լցնել սեղանի վրա, ավելացնել 150 գ կարագ և դանակով կտրատել ալյուրի հետ, խառնել, ավելացնել 2 հատ ձու, 3 ձվի դեղնուց, 125 գ թթվասեր և արագ խմոր հունցել:

6. Երբ խմորը պատրաստ է, միանգամից անցնել կարկանդակների պատրաստմանը:

7. Գրտնակել խմորը 3 մմ հաստության: 6 սմ շրջանակներ կտրատել բաժակով: Յուրաքանչյուր շրջանակի կենտրոնում դնել 1 թ/գ միջուկ:

8. Եզրերեն իրար միացնել և լավ ամրացնել: Պատրաստի կարկանդակները շարել տապակի վրա, ծածկել սրբիչով և թողնել մոտ 30 րոպե:

9. 30 րոպե հետո կարկանդակների վրա ձվի դեղնուց քսել: Կարկանդակները մոտ 20 րոպե թխել նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Կարդացեք նաեվ

Ջեռեփուկ մսով և պանրով

Gayane Abovyan

Աղցան🥗/Թեթև ամառային աղցան/

Gayane Abovyan

Գերմանական կարտոֆիլային աղցան, հիանալի համ ունի

Gayane Abovyan

Լավաշով Վարդեր – Տոնական Ուտեստ

Gayane Abovyan

Չատ համեղ հավի մսով ուտեստ.

Gayane Abovyan

Կաղամբով աղցան, գաղտնիքը համեմունքների մեջ է

Gayane Abovyan